Ереван, 01.Июль.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական պատգամավորներն, իրար հերթ չտալով, խոսում են ՀԷՑ-ի «պետականացման» ծրագրի մասին և դրա վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրում հուլիսի 1-ին, փորձագետները տվյալների ու փաստերի հիման վրա են բացատրում, թե իրականում ինչ վտանգներ կան այս ողջ գործընթացի մեջ։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ երբ որևէ իշխանություն ցանկանում է վերջնական ավտորիտարիզմ հաստատել, դա միշտ կիսատ է մնում, եթե դրա շուրջ չկա տնտեսական բռնության կիրառում։ «Դա նշանակում է, որ բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները և կազմակերպությունները պետք է լինեն պետության կողմից անվերապահ վերահսկվող, և, իհարկե, պետք է լինի բռնության կիրառում բոլոր տեսակի հարկատուների շրջանում։ Զուգահեռ նախաձեռնել են Եկեղեցու հարկում և տնտեսական բռնության կիրառում, որը շուտով կտեսնենք արդեն օրինագծի տեսքով (Ազգային ժողովում հայտարարություններ եղան), խոշոր բիզնեսի պարագայում պարբերաբար ձերբակալություններ, ապօրինի քրեական գործերի հարուցումներ, միջին բիզնեսի պարագայում հարկադրույքների բարձրացումներ, բռնության տարբեր գործիքներ, տույժ-տուգանքների կիրառումներ ու հարձակումներ բիզնեսի վրա, հայտարարագիր, որը հարձակում է ամբողջ ժողովրդի վրա և այլն։ Հիմա սա այդ նույն շարքից է։ Ակնհայտ է, որ Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, ընդ որում՝ դա իրականացնում է դեպի Թուրքիա։ Դեպի Թուրքիա իրականացնելու դեպքում պետք է ռուսական կապիտալից որոշակի ժամանակահատվածում ձերբազատվել, այդ կապիտալը տրամադրել նոր վեկտորին՝ տարածաշրջանային նոր խաղացող Թուրքիային։ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» չէր վերահսկվում իրենց կողմից, դա պետք է որևէ կերպ կարողանան վերավաճառք անել որևէ թուրքական ընկերության, կամ անհատի, կամ պետությանը, դրա համար նախաձեռնել են այսպիսի գործընթաց, որպեսզի վերահսկեն ՀԷՑ-ը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նաիրի Սարգսյանը։

Հավելում է՝ քանի որ Սամվել Կարապետյանի խոսքում կար նաև քաղաքական բաղադրիչ, ապա հնարավոր քաղաքական զարգացումների պարագայում միտում կա հնարավորինս զրկել նրան բոլոր տեսակի լծակներից։ «Սրան գումարած` էլեկտրացանցերը նաև իրենց պետք են առաջիկա ընտրությունների ժամանակ՝ իրենց ցանկալի վայրում հոսանքի անջատումներ իրականացնելու, վթարներ, երկրում քաոս ստեղծելու համար։ Հաջորդը՝ այս կառավարիչները ձախողել են պետական կառավարման բոլոր ոլորտները։ Հիմա գոյություն ունի ինչ-որ մասնավոր կազմակերպություն, որի կառավարումը շատ ավելի արդյունավետ է, քան պետականն է, և շատ հեշտ չեն կարողանում քանդել պետությունը, դրա համար սա էլ պետք է վերցնեն իրենց կառավարման ներքո, որ կարողանան ամբողջությամբ քանդել։ Զուգահեռ ցույց են տալիս, որ մասնավորի կառավարումը շատ ավելի վատն է։ Եկեք համեմատական տանենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների միջև։ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» պետական է, որի հիմնական նպատակը, ուղենիշը եղել է Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման ցանցի կառուցումը, վերազինումը, վերանորոգումը, շատ ավելի հզոր էլեկտրամալուխներով, լարերով փոխանցման համար նոր գծերի կառուցումը և այլն։ Սրանից որևէ մեկը չի իրականացվել, չեն կարողացել սա կատարել։ Ի՞նչ է արել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ 150 միլիոն դոլարի վարկեր է ներգրավել միջազգային կազմակերպություններից, մոտավորապես 165 միլիոն դոլարի չափով էլ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի տարածքում, ներգրավել է դրամական միջոցներ, որի հաշվին կարողանում է պարբերաբար վերազինվել։ Ընդ որում՝ «Moody's» վարկանիշավորման միջազգային ընկերությունը Հայաստանի վարկունակության գնահատականից մի աստիճանով բարձր գնահատական է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցերին»։

Սա նշանակում է, որ ՀԷՑ-ը շատ ավելի արդյունավետ է կառավարվում, շատ ավելի կանխատեսելի և կայուն շահութաբերություն է ապահովում։ Հիմա, եթե պետականացվեց, «Moody's»-ը չի կարող պետական ընկերությանը տալ պետության վարկանիշից ավելի բարձր վարկանիշ։ Սա էլ նշանակում է՝ հետագայում վարկեր ներգրավելու պարագայում դրանք շատ ավելի բարձր տոկոսադրույքով, շատ ավելի մեծ գրավի առարկաներով են լինելու, նույնիսկ հարցականի տակ է դրվելու՝ որևէ միջազգային կազմակերպություն վարկ կտրամադրի՞, թե՞ ոչ։ Վարկավորման պայմանագրերը գաղտնի պայմանագրեր են, հասանելիություն չունեմ դրանց, հրապարակված չեն, բայց չի բացառվում, որ պայմանագրերում նշված լինի՝ պետության միջամտության պարագայում միջազգային կազմակերպություններն անմիջապես հետ պահանջեն վարկերը։ Ի՞նչ տեղի կունենա, եթե 150 միլիոն դոլար վարկը միանգամից հետ պահանջեն։ Երբ ուսումնասիրում ենք «Էլեկտրական ցանցերի» ֆինանսական հաշվետվությունը, այն ընդամենը 5 միլիարդի դրամական միջոցներ ունի 2024 թվականի վերջին, այսինքն՝ չի կարողանալու վարկերը մարել։ Սա կա՛մ հանգեցնելու է ՀԷՑ-ի սնանկության, ինչը էներգետիկ ճգնաժամ կառաջացնի հանրապետությունում, կա՛մ պետք է անմիջապես հանգեցնի սակագների վերանայման, դրանք կբարձրանան։ Կառավարության վատ աշխատանքի արդյունքում, երբ շուկայի ազատականացում իրականացրեցին 2022 թվականի փետրվարից, հիմա առաջացել է ճգնաժամ հանրապետությունում էներգետիկ ոլորտի եկամուտների հավաքագրման առումով։ Այդ ճգնաժամը կառավարության գործողության հետևանքով է առաջացել, բայց իրենք, չգիտես ինչու, այլ մեղավոր են գտնում, մի մեղավոր, որն ընդհանրապես մեղավորության չափաբաժին չունի, և դրան գումարած՝ կառավարության նիստերի ժամանակ, Ազգային ժողովում և այլուր խոսում են այն մասին, որ պարբերաբար տեղի են ունենում հոսանքի անջատումներ։ Տեսեք՝ էլեկտրաէներգիայի տեղափոխման պատասխանատուն, տեղափոխման ծառայություններ մատուցողը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերն» են, որը պետական է, այսինքն՝ նրա փոխանցման դժվարությունների՝ պարբերաբար վերազինումներ, վերանորոգումներ չիրականացնելու պատճառով տեղի են ունենում վթարներ և հոսանքի վթարային անջատումներ, բայց որպես դրա մեղավոր այսօրվա կառավարիչը կարգում է բաշխիչ ցանցին՝ ՀԷՑ-ին։ Այս ամենի, որը հերթական կլոունադա եմ անվանում, հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում։ Իսկ վերջում, բնականաբար, ևս մեկ ռազմավարական օբյեկտի հանձնում Թուրքիային»,-նշում է մեր զրուցակիցը։

Կարծիք կա, որ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ կրքերը թերևս այսքան չէին բորբոքվի կամ էլ նման զարգացում չէր լինի, եթե նա չհայտարարեր, որ սատարում է Հայ առաքելական եկեղեցուն։ Այս ամենն արվեց այն զազրելի արշավի շրջանում, որը Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը սկսել է Եկեղեցու, դրա հոգևոր սպասավորների և Վեհափառի դեմ։ Արդեն իսկ երկու արքեպիսկոպոս և սարկավագ է կալանավորվել վերջին օրերի ընթացքում, իսկ հունիսի 27-ին Վեհարանի վրա ուժայինների գրոհը մի քանի տարի առաջ անհավատալի մի իրողություն կթվար։ Ինչո՞ւ այսքան ուժգնացավ Եկեղեցու դեմ արշավը, արդյո՞ք սրանք Փաշինյանի ներքին վախերի դրսևորումներն են։ «Դա ընդամենը պետք է դիտարկել ուժերի գնահատման տեսանկյունից։ Պարբերաբար, այդ թվում՝ փակ սոցհարցումներ են իրականացնում և տեսնում, որ, օրինակ՝ «նախկինների» վարկանիշը այդպես էլ չի աճում, բայց հակավարկանիշը շարունակում է բարձր մնալ։ Եվ հայտնվում են մարդիկ կամ ինստիտուտներ, որոնք շատ ավելի ուժեղ են և ունեն կայուն վարկանիշ։ Այս դեպքում արդեն ոչ թե պետք է գնա «լաչառի» լեզվակռիվ, ինչպես որ նա միշտ կարողանում է իրականացնել, այլ պետք է գնա էական պայքար, որ հանկարծ իր աթոռը, աթոռի ամրությունը չսասանվի։ Իսկ ովքե՞ր են այդ ուժեղները։ Այդ ուժեղ մարդիկ այն անհատներն են, ովքեր սեփական ուժերով, սեփական ռիսկով, կամքով, նպատակներով կարողացել են արդյունք ստեղծել և ունեն կայուն վարկանիշ, և միակ ինստիտուցիոնալ կառույցը՝ Հայ առաքելական եկեղեցին, որն ունի ուժ։ Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ Թուրքիայի կողմից՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները։ Զուգահեռ քարոզչություն է իրականացնում Ադրբեջանը, այն է՝ սա իրենց պատմական տարածքն է, իրենց պատմական հողերն են, և իրենք այստեղ էթնիկ ժողովուրդ են, հետևաբար պատմության կեղծումը հետագայում շատ ավելի հիմնավոր և արժանահավատ դարձնելու համար պետք է ոչնչացնել իրականը։ Իսկ իրականը հայկականն է, մեր ինքնությունը, մեր պատմական սեփականությունը, սա մեր պատմական բնօրրանն է, իսկ Եկեղեցին մնացել է այն վերջին ինստիտուտը, որի դեմ պետք է պայքար մղի Փաշինյանը, կարողանա հաղթել և վերջնականապես ոչնչացնել հայոցը, հայկականը»,-հավելում է մեր զրուցակիցը։

Շատերն այն բնորոշումն ունեն, որ քաղաքական դաշտը ճգնաժամի մեջ է, ցավոք, իրականություն չեն դառնում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են Փաշինյանի հեռացմանը։ Մյուս կողմից՝ ամենօրյա ռեժիմով սասանվում է պետությունը պահող կարևորագույն հիմքերից տնտեսությունը։ Սարգսյանն ասում է՝ տնտեսական ճգնաժամ կա, իսկ քաղաքականի մասով շեշտում է՝ սա այլևս քաղաքական չէ, այլ գոյաբանական է, ու ճգնաժամից արդեն վաղուց վերածվել է ազատ անկումով անդունդը գլորվող ինչ-որ երևույթի։ «Դա պետք է շատ արագ կասեցնել։ Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի, այսպես ասած, խաղացողներին, գործակալներին։ Այլ նախաձեռնությունների, շարժումների մասին չեմ կարող ասել, բայց «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն, ըստ ժամանակացույցի, ինչ խնդիր իր առջև դրել է, հաջողելով, լուծելով՝ գնում է առաջ։ Գործունեության այսպիսի կենսափորձը մեզ հիմք է տալիս ապագայի հանդեպ ունենալ դրական գնահատական և ունենալ համոզմունք, որ հաջողելու ենք նաև հաջորդ գործողություններում։ Իսկ հաջորդ գործողությունը, բնականաբար, իշխանափոխությունն է, որին արդեն մոտեցել ենք՝ ըստ մեր պլանի։ Շուտով դրա հայտը կներկայացնենք հանրային դաշտում, և համոզմունք ունեմ՝ նվազագույն հաջողությունը, որ կգրանցենք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը խոչընդոտելն է։ Սա գոնե անելու ենք։ Չգիտեմ՝ կհաջողվի՞ իշխանություն ձևավորել, թե՞ ոչ, իհարկե, աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց որ կարող ենք ձախողել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, դրա հանդեպ ունենք վստահություն։

Տնտեսական առումով բառերն աննկարագրելի են։ Ծանր անկայուն վիճակում ենք, ընդ որում՝ անկայունությունն անընդհատ խորացող է, այսպիսի ախտորոշում կարող ենք տալ մեր տնտեսությանը, որովհետև ռազմավարական նշանակության բոլոր կազմակերպությունները տալիս են Հայաստանի համար թշնամի պետություններին, հանձնում են։ Որևէ տեսակի տնտեսական ներուժի բացահայտման կամ վերականգնման գործողություններ չեն իրականացվում։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության շնչառությունը հանդիսացող վերաարտահանումները շարունակաբար կրճատվում են, ներդրումները վերջին մի քանի տարիներին շարունակական կայուն բացասական են, և Հայաստանից նկատվում է կապիտալի կայուն արտահոսք, փախուստ, իսկ սա հանգեցնում է տնտեսական խոր ճգնաժամի, որի վերականգնման համար անհրաժեշտ են երկար տարիներ։ Տնտեսական խոր ճգնաժամն իր հետ բերում է աղքատության աճ, գործազրկություն։ Ընդամենը մի քանի թիվ նշեմ։ Հայաստանի Հանրապետության բնակչության 42 տոկոսն աղքատ է՝ ըստ այս կառավարության հրապարակած տվյալների, իրականությունը շատ ավելի աղետալի է։ Ըստ այս կառավարության հրապարակած տվյալների, Հայաստանում գործազրկությունը 14 տոկոս է, աշխատուժից դուրս բնակչությունը մոտավորապես աշխատունակ բնակչության կեսն է, այսինքն՝ 950 հազար մարդ կարող է աշխատել, աշխատունակ է, բայց նրանք աշխատուժից դուրս են համարվում, որովհետև նրանց համար որևէ պայման չի ստեղծվում, որ նրանք աշխատեն։ Սա տանում է Հայաստանի Հանրապետության ոչնչացման»,-եզրափակում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кредитное бремя граждан Армении возрослоЛавров и Макрон о ситуации в Армении, Москва доигралась с Алиевым I «Итоги дня» I 30.06.2025Лувр запускает международный архитектурный конкурс ради масштабной реконструкции и нового зала для «Моны Лизы»Виолончелист Арен Топлагалцян стал победителем сразу нескольких международных конкурсовААЦ отмечает сегодня День памяти Свв. царя Константина и Матери его царицы ЕленыКарен Хачанов победил Новака Джоковича на выставочном турнире в ХерлингемеReuters: Евросоюз хочет немедленного снижения тарифов в ключевых секторах в рамках сделки с СШААрмению уведомили о начале инвестиционного спора из-за действий против Самвела Карапетяна и ЭСАКто являются «бенефициарами» всего этого?Единственная надежда Никола Пашиняна в войне с Церковью — несколько «обижников»: «Паст»«Возможны 2 сценария развития событий: либо банкротство ЭСА и энергетический кризис, либо существенное повышение тарифов»; «Паст»Ucom запускает 5G сеть в Абовяне и ЭчмиадзинеКто и как провалил консенсус по импичменту? «Паст»Трамп подписал указ об отмене санкций против СирииЧат-бот вместо сердца: ИИ теперь пишет ваши тексты расставания Армянская церковь по закону должна играть очень большую роль: Айк АйвазянВ Испании зафиксирована рекордная 46-градусная жараИшхан Сагателян встретится в Брюсселе с представителями законодательной и исполнительной власти ЕвросоюзаЛавров: Если Армения будет отворачиваться от союзников, это не пойдет на пользу армянскому народуВыращенная нервная ткань поможет исследовать склерозЮнибанк стал титульным спонсором футбольного клуба «Урарту»Во Франции больше нельзя курить на пляжах, автобусных остановках, возле школ и библиотекПресс-служба Самвела Карапетяна: Мы расцениваем данное вмешательство как проявление давленияThe Times: Армения — сокровище Европы, о котором всё ещё мало кто знает И.о. директора: Законопроект о реформе ЭСА – неграмотный документ, а национализация содержит риски Семен Багдасаров: Пашинян — это удавка на шее армянского народаДень благодарности для клиентов. IDBankКая Каллас заявила, что прибыла в Армению с четким мессиджемНынешние власти Армении проводят политику демонтажа базовых национальных опор: Игорь СеменовскийИран выступил против пункта заявления Организации исламского сотрудничества, направленного против Армении(LIVE) Пресс-конференция компании «ЭСА»Конгрегация мхитаристов Венеции выразила безоговорочную поддержку ААЦАнжела Сарафян сыграет мать Супермена в новом фильме DCМинистр: В июне грузино-российскую границу пересекло 863 грузовика с абрикосамиАрхитектор Норман Фостер преобразит здание бывшего МИД Армении«Тикнизян — игрок очень высокого уровня»: тренер «Црвены Звезды»Строительство участка Каджаран-Агарак дороги Север-Юг идет активными темпамиОппозиционный депутат: В Армении нужен переход от бесплодной обороны к эффективному политическому нападениюЗатулин: После зачистки Карабаха от армянского населения Азербайджан перестал учитывать реакцию РоссииТрамп заявил, что не собирается продлевать крайний срок паузы по тарифам до 9 июляНайдены животные, пережившие почти прямой удар погубившего динозавров метеоритаУченые утверждают, что нашли древнейшие горные породы на Земле возрастом более 4 млрд. летЗеленский: Украина полностью синхронизирует санкции ЕС против ИранаКремль: Мы никоим образом не хотим вмешиваться во внутренние дела АрменииВ Иране прошла церемония похорон экс-командующего КСИР Хоссейна СаламиВ Иране прошла церемония похорон экс-командующего КСИР Хоссейна СаламиАрмянские самбисты завоевали 9 медалей на турнире Гран-ПриМаск снова раскритиковал «большой, красивый законопроект» Трампа, предупредив о его «стратегическом ущербе»АНО «Евразия» учредила первую в истории премию за вклад в укрепление культурных связей на евразийском пространствеАрестован архиепископ Микаэл Аджапаян