Միջերկրական ծովում պայթյուն է եղել՝ մոտ 1 միլիոն բարել նավթ տեղափոխող հունական լցանավի վրա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբիայի ափերի մոտակայքում մոտ մեկ միլիոն բարել հում նավթ տեղափոխող հունական նավթատար լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, որը կաթվածահար է արել նավի գործունեությունը, սակայն զոհեր չեն եղել, շրջակա միջավայրին վնաս չի պատճառվել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
TMS Tankers-ի անձնակազմը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Vilamoura լցանավի մեքենայական սենյակում՝ Լիբիայի ափից մոտ 165 կիլոմետր (100 մղոն) հեռավորության վրա։
«Զոհեր կամ շրջակա միջավայրի աղտոտվածություն չեն եղել», -ասված է հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ շարժիչի սենյակը ջրի տակ է անցել, ինչի հետևանքով նավի աշխատանքը կաթվածահար է եղել։
Լցանավը քարշակելու են Հունաստան երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը։
Պայթյունի պատճառը չի հաղորդվել։ Նավը լքել էր լիբիական Զեյտինա նավահանգիստը և Միջերկրական ծովով ուղևորվում էր դեպի բրիտանական Ջիբրալթարի տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































