Մեկ անգամ արդեն կորցրել էինք Կիլիկիան «ֆրանսիայի» գրկում. երկրորդ անգամ չենք լռելու․ Հրայր Կամենդատյան
БЛОГ
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեկ անգամ արդեն կորցրել էինք Կիլիկիան "ֆրանսիայի" գրկում. երկրորդ անգամ չենք լռելու։
Մեկ անգամ արդեն կորցրել էինք Կիլիկիան "ֆրանսիայի" գրկում. երկրորդ անգամ չենք լռելու։
Հայ ժողովուրդ, հիշիր։
Կիլիկիան մենք կորցրեցինք ոչ թե զենքի պակասից, այլ դավաճանության պատճառով։ Ֆրանսիան զինաթափեց հայ կամավորներին, ապա հանձեց Կիլիկիան թուրքական զորքերին։ Զինված ու պատրաստ Կիլիկիայի հայությունը խաբվեց խաղաղության խոստումներով , ապա մոռացվեց՝ կոտորվելով առանց մեկ կրակոցի։
100 տարի անց նույն ձեռագիրն էր Արցախում։
Մակրոնը, Շառլ Միշելը և նրանց ընտրյալ մերձավոր ներկայացուցիչը՝ ժպտացող բռնապետը , կրկին խաղացին "խաղաղության" դավաճանական պարտիան։
Այս անգամ հողը հանձնվեց ոչ միայն անարյուն, այլև՝ ազգաբնակչությունից ազատված։ Արցախը հանձնվեց ֆրանսիացու լռությամբ, եվրոպական ժպիտների ուղեկցությամբ ու թուրքական գրկաբաց սպասումով։
Բայց նրանք չբավարարվեցին միայն հող հանձնելով։
Նրանք հարձակման անցան սրբության վրա։
1. Հարձակում Էջմիածնի վրա։
2. Քարոզչական արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
3. Տեր հայրերի ձերբակալություններ, խարազանումներ մամուլում։
4. Խաչը դարձավ թիրախ։ Հավատքը՝ ծաղրի նյութ։
Եվ այս ամենը՝ դրսից խրախուսված, ներսից իրականացված։
Մակրոնը՝ խաչը վզին, բայց սիրտը դատարկ,
խոսում է "հայ մշակույթի", "քրիստոնեության" անունից, բայց լուռ է, եր
Մակրոնը՝ խաչը վզին, բայց սիրտը դատարկ,
խոսում է "հայ մշակույթի", "քրիստոնեության" անունից, բայց լուռ է, եր
Հայ եկեղեցու վրա հարձակվում են իր իսկ աջակցած վարչակազմի միջոցով։
Նա միջամտում է Հայաստանի ներքին գործերին,
եղբայրաբար հրահանգներ է տալիս բռնապետին ,
կամ՝ աչք է փակում, երբ մեր հոգեւորությունը ստորացվում է։
Դա "իրական Ֆրանսիան " չէ, դա դավաճան սին մայրիկ է ,
ով զավակին բեմ է տանում՝ որպես զոհաբերվող գառ։
Բայց ժողովուրդը չի լռելու։
Սա ձեր Կիլիկիան չէ։ Սա մեր Հայաստաննն է։
Սա ձեր խաբկանքը չէ։ Սա մեր հավատքն է։
Մեկ անգամ խաբեցիք մեղ Կիլիկիայում։
Երկրորդ անգամ լռեցիք Արցախում։
Երրորդ անգամ հարձակվեցիք մեր հոգու վրա՝
Եկեղեցու, հավատքի, հայրերի դեմ։
Բավա՛կան է։ Դուք այլևս բարեկամ չեք։
Դուք արտաքին թշնամու դաշնակից եք՝
ներքին դավաճանի ձեռքով։





















































1
Армении необходимо усилить меры по защите государственной границы — Артак Товмасян
2
Регистрация в приложении ruID для въезда в Россию стала необязательной
3
Общественная организация «Диалог» - партнёр образовательной программы «Родом из Арцаха»
4
«Labubu – сатана, уничтожает всё святое!», или как армянское общество снова воюет не с теми врагами ...
5
«На самом деле мы опоздали с операцией»: почему сейчас «вспомнили» случай девятилетней давности? «Па...