Այսօր նշվում է Եվրամիության դրոշի օրը
МЕЖДУНАРОДНОЕ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպան նշում է իր ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկի՝ կապույտ ֆոնի վրա ոսկե աստղերով դրոշի 40-ամյակը։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի կայքի, տասներկու աստղերը խորհրդանշում են «Եվրոպայի ժողովուրդների միասնության, համերաշխության և ներդաշնակության իդեալները»։
Euronews-ի հաղորդմամբ, 1983 թվականին Եվրոպական խորհրդարանի անդամները որոշեցին դրոշն ընդունել որպես ժամանակակից ԵՄ-ին նախորդող Եվրոպական համայնքների խորհրդանիշ։
Երկու տարի անց Եվրոպական խորհուրդը, որն այն ժամանակ ներկայացված էր տասը անդամ պետություններով, հավանություն տվեց որոշմանը, իսկ 1986 թվականին, երբ Պորտուգալիան և Իսպանիան միացան դաշինքին, դրոշը սկսեց լայնորեն օգտագործվել համայնքների և անդամ պետությունների կողմից պաշտոնական շենքերում։
Միացյալ Եվրոպայի դրոշի գաղափարն առաջ է քաշվել դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Տարբերակների թվում էին սպիտակ ֆոնի վրա կանաչ խաչը, տարբեր գույների ֆոնի վրա սպիտակ եռանկյունին և նույնիսկ եվրոպական դրոշների բոլոր գույների համադրությունը, որն առաջարկել էր Ստրասբուրգի բնակիչը՝ կատարած մանրակրկիտ վիճակագրական վերլուծությունից հետո։
Այդ նախագծերից ոչ մեկը չհաստատվեց, սակայն հենց Ստրասբուրգում, 1953 թվականին, Եվրոպայի խորհրդի անդամները առաջին անգամ առաջարկեցին այժմ արդեն ծանոթ դրոշը։ Այն ընդունվեց 1955 թվականի դեկտեմբերին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































