Արտակարգ դեպք՝ Մարալիկում. փեսայի և աներոջ վիճաբանության ժամանակ գործի է դրվել դանակ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունիսի 28-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզի քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Ֆիշյանը, ոստիկանության Անիի բաժնի պետ Արթուր Ղազարյանն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանն ու հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու կարճ ժամանակ անց Մարալիկի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Անիի բաժին, որ դանակահարված վիճակում Մարալիկ քաղաքից իրենք Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 2 դանակահարված քաղաքացու։
Արդեն դեպքի վայրում Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում պարեկները հայտնաբերում են բջջային հեռախոս, հողաթափ և արծաթափայլ դանակ։
Իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ պարզում են, որ դանակահարությունը տեղի է ունեցել նշված վայրում։
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Անիի բաժնից փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից նախ՝ հիվանդանոց, ապա դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ Շիրակի մարզի քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, քննչական վարչության պետի տեղակալներ Արթուր Մնոյանի, Հովհաննես Պողոսյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վոլոդյա Լորեցյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վ. Լորեցյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվելցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են ընտանեկան հարցի շուրջ, որը տեղի է ունեցել աներոջ տանը, ապա շարունակվել Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Армении необходимо усилить меры по защите государственной границы — Артак Товмасян
2
Общественная организация «Диалог» - партнёр образовательной программы «Родом из Арцаха»
3
«Labubu – сатана, уничтожает всё святое!», или как армянское общество снова воюет не с теми врагами ...
4
Армения находится под давлением, ей могут навязать любое решение Анкары
5
«На самом деле мы опоздали с операцией»: почему сейчас «вспомнили» случай девятилетней давности? «Па...