Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես ինքնաթիռների շարժիչներ արտադրող գործարանները դարձան հանրահայտ մեքենաներ արտադրող ընկերություն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

20-րդ դարի սկզբին Գերմանիայի Բավարիայում երկու երիտասարդ՝ ինժեներ Կարլ Ռապպը և ներքին այրման շարժիչի գյուտարարի որդի Գուստավ Օտտոն, առանձին– առանձին ստեղծեցին երկու փոքր ինքնաթիռային շարժիչների արտադրության ընկերություններ։ Հիմնադիրները ավտոմեքենաների մասին չէին էլ մտածում, դրանք քիչ էին, և դրանց կառուցվածքի անկատարությունը չէր նպաստում դրանց ժողովրդականությանը։ Սակայն ինքնաթիռային շարժիչների պահանջարկը մեծ էր։ Բացի դա, սկսված Առաջին համաշխարհային պատերազմը բազմաթիվ պատվերներ բերեց։

Ռապպի ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում էր Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում։ Այնտեղ էր գտնվում նաև Օտտոյի գործարանը, որտեղ օդանավերի վրա տեղադրվում էին շարժիչներ, այդ թվում՝ Ռապպի արտադրած շարժիչները։ Եվ 1917 թվականին էլ ծնվեց Bayerische Motoren Werke (Բավարիայի մոտորային գործարաններ) ընկերությունը: Այդ իրադարձությունը համարվում է BMW-ի պատմության սկիզբը։ Այսպիսով, BMW հապավումը վերծանվում է շատ պարզ` դրանք նշյալ ընկերության անվան առաջին տառերն են:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո BMW-ն ծանր ժամանակներ է ապրել: Վերսալի պայմանագրով, որով վերջ դրվեց գլոբալ հակամարտությանը, Գերմանիային արգելվեց ինքնաթիռների շարժիչներ արտադրել։ BMW-ն, որն այդ ժամանակ դարձել էր բաժնետիրական ընկերություն, իր ջանքերը կենտրոնացրեց տարբեր սարքավորումների և երկաթուղային արգելակների համար ներկառուցված շարժիչների արտադրության վրա: Բոլորի համար անսպասելիորեն ամեն ինչ լավ ընթացավ, այնքան, որ ընկերությունը դարձավ գրավիչ ներդրումային տեսակետից: 1920 թվականին արգելակային Knorr-Bremse ընկերությունը, որը նախկինում տեղակայված էր Բեռլինում, գնեց BMW-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը և իր գործունեությունը տեղափոխեց Մյունխեն: BMW-ն ժամանակավորապես անհետացավ՝ որպես անկախ ընկերություն:

1922 թվականին Կամիլլո Կաստիլիոն՝ իտալա-ավստրիացի ֆինանսիստ-բանկիրը, որը Եվրոպայում հայտնի էր որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա ամենահարուստ մարդը, Knorr-Bremseից գնեց ինքնաթիռների շարժիչների և գործարանային պատյանների արտադրության արտոնագրերը, ինչպես նաև ձեռք բերեց BMW ապրանքանիշը և լոգոն: Այսպիսով, BMW անվանումը վերածնվեց երկրորդ անգամ։

Դեռևս 1920-ականներին BMW-ն մշակել էր երկմխոցային բենզինային շարժիչ և դրա հիմքով ստեղծել մոտոցիկլ, որը 1920-ական և 1930-ական թվականներին սահմանել է արագության բազմաթիվ ռեկորդներ մրցավազքերում:

1928 թվականին BMW-ի պատմությունը նոր շրջադարձ կատարեց։ BMW-ն Թյուրինգիայում գնեց ավտոմոբիլային գործարան և արտոնագիր Dixi փոքր ավտոմեքենա արտադրելու համար: Այդ փոքր, տնտեսող մեքենան էլ, փաստորեն, դարձավ կորպորացիայի կողմից արտադրված առաջին մեքենան: Ընդհանուր ճգնաժամի պայմաններում մոդելը շատ արագ դարձավ ամենավաճառվող մարդատար մեքենաներից մեկը։ Առաջին «մաքուր» BMW մեքենան հանրությանը ներկայացվել է 1932 թվականին, իսկ դրա զանգվածային արտադրությունն սկսվել է 1933 թվականին։ Դա լեգենդար BMW 303 մոդելն էր:

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ BMW-ն նորից սկսեց զբաղվել ինքնաթիռների շարժիչներով։ Երբ պատերազմն ավարտվեց, և Գերմանիան պարտվեց, BMW-ն ուներ արտադրական հզորություն Մյունխենում: Բիզնեսը փրկելու համար ընկերությունը վերադարձավ ավտոմեքենաներին, կարողացավ արտադրություն հիմնել և սկսեց նոր գործարաններ կառուցել:

Այսօր BMW-ն հաջողակ միջազգային ավտոմոբիլային կոնցեռն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մյունխենում: BMW-ն ունի հինգ գործարան Գերմանիայում և ավելի քան 20 դուստր ընկերություններ ամբողջ աշխարհում: Միայն 2022 թվականին BMW-ն, ըստ տարբեր գնահատականների, վաճառել է 1,9–2 միլիոն ավտոմեքենա։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»