Չնայած Միքայել Սրբազանի պատրաստակամությանը՝ քաղաքացիները նրան թույլ չտվեցին գնալ ՔԿ
ПОЛИТИКАՔիչ առաջ Միքայել Սրբազանը և փաստաբանների խումբը դուրս եկան Մայր Աթոռից, որպեսզի շարժվեն դեպի Քննչական կոմիտե։ Եկեղեցու դիմաց հավաքված քաղաքացիները, ովքեր այնտեղ էին հոգևորականներին աջակցելու համար, նրան դիմավորեցին ծափահարություններով։
Չնայած նրան, որ Միքայել Սրբազանը պատրաստ էր հետևել իրավապահնների հորդորներին և ներկայանալ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական գործողություններին մասնակցելու, սակայն քաղաքացիները թույլ չտվեցին, որպեսզի Միքայել Սրբազանը հանձնվի և նստի մեքենա։
Միքայել Սրբազանը կրկին վերադարձավ Մայր Աթոռի շենք։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 27-ին, իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Մայր Աթոռում և Շիրակի թեմի առաջնորդարանում։ Ավելի ուշ, ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Միքայել Սրբազանին ներկայանալ իրենց։
Փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ որոշվել էր, որ այսօր Քահանայաց ժողով պետք է տեղի ունենա Մայր Աթոռում, և երբ ասօր ԱԱԾ–ականները եկել են, որ ձերբակալեն Միքայել Սրբազանին, իրենց առաջարկվել է չխոչընդոտել ժողովի աշխատանքը, որից հետո նա կներկայանա Քննչական կոմիտե։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



