Անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «ՀայաՔվե»
ОБЩЕСТВО«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, խստագույնս դատապարտելով գործող վարչախմբի ապօրինի գրոհը Մայր Աթոռի վրա, ստեղծված իրավիճակում պահանջում է.
-Ազգային ժողովի պատգամավորներից, նախևառաջ` երկու ընդդիմադիր խմբակցություններից, անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց.
-Բոլոր ազգային ուժերից` սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցի շուրջ: Այս հարցում իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի նաև Մայր Աթոռը:
Վարչախումբն այսօր ստորաբար գրոհել է մեր Սրբություն Սրբոցը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և այս աննախադեպ պատմական հանցանքը ներում չունի, հետևապես` ժամ առաջ պետք է սկսել իշխանափոխության գործընթացը՝ հեռացնելու ազգային անվտանգության սպառնալիք դարձած վարչախումբը:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



