Թշնամին նստած հռհռում է․ քաղաքացիներին հորդորում եմ գալ Էջմիածին․ Ավետիք Չալաբյան
ВИДЕОՍա մեր պատմության մեջ աննախադեպ բան է, որ Հայաստանի ոստիկանությունը, իրավապահ մարմինները գրոհում են Վեհարանը։ Սա մի բացատրություն ունի, որ ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները ծառայում են թշնամու կամակատարին։ Միայն թշնամին կարող է փորձել ուժով գրավել Հայ ժողովրդի սրբության սրբոցը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռի Վեհարանը։ Այս մասին Մայր Աթոռի դիմաց նշեց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ հավելեով, որ եկել են այստեղ, որ թույլ չտան տեղի ունենա մի բան, որը դարերով մեզ խայտառակ կանի։
«Ավելի լավ է մեր դիակների վրայով անցնեն, նոր Վեհարանը գրավեն, թող մեզ սպանեն, նոր Վեհարանը գրավեն։
Սա Եկեղեցու դեմ է, որովհետև առանձին վերցրած հոգևորական Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որևէ հանցանք չի գործել, նա մեկ տարի առաջ ինչ–որ խոսք է ասել, որը անհետևանք է։ Եթե չկա վնաս, չկա հանցագործություն Հիմա ադրբեջանցիները նստած հռհռում են, թե ոնց է իրենց այս թուլամորթ կամակատարը իրականացնում այն, ինչը իրենք չէին կարող երազել՝ մտնել Վեհարան»,- ասաց նա՝ քաղաքացիներին կոչ անելով չնայած խոչընդոտներին գալ Էջմիածին։




















































