Եթե այս պահին Բագրատ Սրբազանը գտնվեր ազատության մեջ, կլիներ իր եղբայրների կողքին
ПОЛИТИКА
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող զարգացումներին։ Նրա խոսքով՝ Բագրատ Սրբազանի սկսած պայքարի նպատակն եղել է հենց նմանօրինակ իրադարձությունները կանխելը։
«Եթե այս պահին Բագրատ Սրբազանը գտնվեր ազատության մեջ, անպայման իր եղբայրների կողքին կլիներ՝ եկեղեցին պաշտպանելու սրբապիղծ հարձակումներից»,- նշել է Սարգսյանը։
Պատգամավորը նաև կոչ է արել բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են Սրբազան շարժման կողմնակիցներ, ուղևորվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ համերաշխություն հայտնելու և պաշտպանելու հայկական հոգևոր կենտրոնը։
Սարգսյանի խոսքերով, այս պահի իրավիճակը վկայում է ոչ միայն հոգևոր կառույցների հանդեպ վտանգի, այլև ժողովրդական համախմբման անհրաժեշտության մասին՝ ի պաշտպանություն եկեղեցու և հոգևոր արժեքների։




















































