Իսպանիայում բացվում է էկոլոգիայի և տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող հսկայական արևային էլեկտրակայան
ЭКОНОМИКА
TotalEnergies-ը շահագործման է հանձնել Եվրոպայում իր ամենամեծ արևային էլեկտրակայանը, որը գտնվում է Իսպանիայում՝ Սևիլիայի մոտակայքում, գրում է pravda.ru–ն։
Ընկերությունը հայտնել է, որ արևային կայանը տարեկան կարտադրի 515 ԳՎտ/ժ վերականգնվող էներգիա, որը համարժեք է ավելի քան 150000 իսպանական տների էներգիայի սպառմանը։ Դա թույլ կտա տարեկան մոտ 245,000 տոննա ածխաթթու գազ մթնոլորտ չարտանետել։
Արտադրված էլեկտրաէներգիայի զգալի մասը կվաճառվի էլեկտրաէներգիայի երկարաժամկետ գնման պայմանագրերի միջոցով, իսկ մնացածը մեծածախ շուկայում։ Այդ պայմանագրերը բազմամյա պայմանագրեր են, որոնց համաձայն սպառողները վերականգնվող աղբյուրներից էներգիա են գնում ֆիքսված գնով։
«TotalEnergies»-ի վերականգնվող էներգիայի տնօրեն Օլիվիե Ժունին նշել է, որ նախագիծը նպաստում է Իսպանիայի մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի 80 %-ը ստանալու նպատակին հասնելուն։
TotalEnergies-ը Իսպանիայում էլեկտրաէներգիայի, գազի և հարակից ծառայությունների չորրորդ խոշորագույն մատակարարն է, ով սպասարկում է ավելի քան 2 միլիոն մասնավոր և կորպորատիվ հաճախորդների։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















































