Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»
ПОЛИТИКАՀՀ-ում աննախադեպ չափերի են հասել հետապնդումները, ձերբակալությունները և բռնաճնշումները քաղաքական գործիչների, գործարարների, հոգևորականների և առհասարակ այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք բարձրաձայնում են երկրում տիրող անօրինությունների և ձախողումների մասին։
Իշխող վարչախումբը, փորձելով կանխել իր իսկ վարած քաղաքականության հետևանքով օր օրի աճող հանրային դժգոհությունը, շարունակաբար կիրառում է կեղծ և մտացածին մեղադրանքներ՝ քաղաքացիներին ապօրինաբար ազատազրկելու և լռեցնելու նպատակով։
Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար։ Ձախողելով անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական և սոցիալական ոլորտներում` վարչախումբը դիմել է սադրանքների։ Այն սկսել է բռնատիրական համակարգ կառուցել` ունենալով Թուրքիայի բացահայտ հովանավորությունն ու աջակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է ՀՀ-ում բռնատիրական համակարգ հաստատելու այս վտանգավոր փորձերը, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված բոլոր անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, իսկ իրավապահ համակարգին կոչ է անում գործել միայն օրենքի և օրինականության սահմաններում, գործիք չդառնալ վարչախմբի ձեռքում և չկատարել ապօրինի հրամանները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



