Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Օտարերկրյա փորձի հաջող յուրացման օրինակ, որը երկար տարիներ անփոխարինելի էր տարբեր ոլորտներում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԳԱԶ-51-ը խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի և ճանաչելի բեռնատարներից է: ԳԱԶ-51-ը կամ, ինչպես այն «քնքշորեն» կոչում էին, «Գազիկը» դարձել էր ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հետպատերազմյան վերականգնման և զարգացման իսկական խորհրդանիշ: Այն կարելի էր գտնել ամենուր՝ քաղաքում, գյուղում, շինհրապարակներում, կոլտնտեսության դաշտերում, հիվանդանոցներում (շտապ օգնության մեքենաներ) և բանակում։ Ավագ դպրոցներում ավտոգործ առարկան սովորելիս շատերն են անցել ԳԱԶ-51-ով և վարորդական իրավունք ստանալիս դա վարելով հանձնել քննությունը: Այնուամենայնիվ, հարց է, թե որքանո՞վ էր այս բեռնատարն իր էությամբ «խորհրդային»։

Բանն այն է, որ ԳԱԶ-51-ի ստեղծման պատմությունը սերտորեն կապված է ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության հետ։ Այդ խորհրդային բեռնատարը հիմնված է ամերիկյան Ford 2A, Dodge D-5, Studebaker մեքենաների նախագծերի վրա: Ամերիկյան մոդելները հայտնի էին իրենց հուսալիությամբ և արտադրողականությամբ, ինչն էլ գրավել էր խորհրդային ինժեներների ուշադրությունը: Այսպիսով, ի՞նչ է վերցվել ամերիկյան մեքենաներից: Ստեղծվել է 3,5 լիտրանոց վեց մխոցանի շարժիչ՝ հաշվի առնելով ամերիկյան արտադրողների փորձը (Dodge D-5)։ Փոխանցման տուփը և շասսին ևս հիմնականում ունեին ամերիկյան լուծումներ (Ford 2A), նույնը՝ նաև ամորտիզացիոն և արգելակման համակարգերի դեպքում: Բեռնատարի խցիկի նախնական տարբերակի դիզայնը մոդելավորվել է ամերիկյան Studebaker-ի օրինակով, և նույն սկզբունքով էլ ստեղծվել է վահանակը։ Այնուամենայնիվ, սխալ կլինի ԳԱԶ-51-ը համարել ամերիկյան մեքենաների պարզ պատճենը: Խորհրդային ինժեներները շատ էական փոփոխություններ են կատարել։ Այսպիսով, ի տարբերություն այլ տարրերի, մեքենայի շրջանակը օրիգինալ դիզայն էր, որը չէր կրկնում արտասահմանյան մոդելները: Խորհրդային ավտոմոբիլային արդյունաբերության համար հեղափոխական լուծում էր հիդրավլիկ արգելակների տեղադրումը բոլոր անիվների վրա: ԳԱԶ-51-ը դարձավ նման համակարգով առաջին զանգվածային արտադրության բեռնատարը։ Նորույթ էր նաև թափքի տակ պահեստային անիվի տեղադրումը, որը հետագայում դարձավ ստանդարտ բոլոր «գազիկների» համար: Խորհրդային ինժեներները պարզեցրել են մեքենայի կառուցվածքը զանգվածային արտադրության համար, հարմարեցրել մեքենան երկրի կոշտ կլիմայական պայմաններին, ներմուծել ԽՍՀՄ-ում մշակված նոր տեխնոլոգիական լուծումներ: Ահա այդպես էլ ստացվել է մի յուրօրինակ բեռնատար, որը հռչակ է ձեռք բերել, և որը երկար ժամանակ օգտագործվել է նաև այլ երկրներում՝ Լեհաստանում, Չինաստանում, Հյուսիսային Կորեայում։

ԳԱԶ-51-ը սկսել է մշակվել Գորկու ավտոմոբիլային գործարանի կողմից 1939 թվականին, իսկ առաջին բեռնատարը թողարկվել է 1946 թվականի հունվարին: Դրա արտադրությունը շարունակվել է գրեթե 30 տարի՝ մինչև 1975 թվականը, որի ընթացքում մոտ 3,5 միլիոն բեռնատար մեքենա է դուրս եկել հոսքագծից: Բացի դա, ԳԱԶ–51–ի կառուցվածքի որոշ տարրեր օգտագործվել են ավելի ժամանակակից ԳԱԶ-52-ներում։

Այսպիսով, ԳԱԶ-51-ը օտարերկրյա փորձի հաջող յուրացման և սեփական զարգացումների վառ օրինակ է։ Ամերիկյան տեխնիկական լուծումները հիանալի հիմք էին, բայց խորհրդային բեռնատարը դարձավ շատ ավելին, քան պարզապես պատճեն: Այն վերածվեց ԽՍՀՄ ինժեներական և արդյունաբերական ներուժի խորհրդանիշի։ Ներկայում այդ մեքենան այլևս չի կարող մրցել մեքենաների ժամանակակից մոդելների հետ, թեև դեռ տեղ-տեղ կարելի է տեսնել ԳԱԶ–51– եր պարզ աշխատանքներ կատարելիս: Բացի դա, այն արժանիորեն իր պատվավոր տեղն է գտել հին մեքենաների սիրահարների թանգարաններում և հավաքածուներում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»