Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը
ОБЩЕСТВО
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։ Մասնավորապես, պատահականության սկզբունքով ընտրվեցին գովազդային վիճակախաղի առաջին 60 հաջողակ հաղթողները, որոնք ստացան՝
- 1 ճամփորդություն դեպի Պորտուգալիա ամբողջ ընտանիքի համար
- 10 ընտանեկան արկածային ճամփորդություն Հայաստանում
- 15 նվեր քարտ ռեստորաններում ամբողջ ընտանիքի համար
- 15 մուտքի փաթեթ Երևան պարկ ամբողջ ընտանիքի համար
- 14 նվեր քարտ գրախանութներից օգտվելու համար
- 5 լուսանկարահանում ամբողջ ընտանիքի համար
Հիշեցնենք, որ վիճակախաղն անցկացվում է Բանկի «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագծի շրջանակում, որը ունի երեք հիմնական բաղադրիչ` «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն, ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ» և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ:
Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթ»-ը` Visa Classic քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված:
Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր Ամերիա ընտանիք հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։
Այս պահին միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու ևս 4 ամենամսյա խաղարկություններին ու շահելու 250 նվերներներից մեկը։ Մանրամասները և մասնակցության ամբողջական պայմանները՝ այստեղ։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:





















































