Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ժիր, ճարպիկ երեխա էր։ Երբ փոքր էր, մտածում էինք, թե ինչով իրեն զբաղեցնենք, որ էներգիան ծախսի։ Սպորտով զբաղվելուն էր ձգտում, բայց ես էլ իմ անհանգստություններն ունի։ Ժորան ու իմ աղջիկը զույգ են, ու ես մշտապես գերհոգատարություն եմ ունեցել իրենց նկատմամբ, որ հանկարծ որևէ բան չպատահի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Ժորայի մայրիկը։

Ժորան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռոստով քաղաքում։ Որոշ ժամանակ հետո ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Մինչև հինգերորդ դասարանը նա հաճախել է Գյումրու 4-րդ միջնակարգ դպրոց, այնուհետև սովորել Գյումրու 41-րդ միջնակարգ դպրոցում։ «Մինչև հինգերորդ դասարանը լավ է սովորել, հետո ուսման հանդեպ սերը կարծես նվազեց։ Իրեն սկսեց երաժշտությունը գրավել։ Իր հայրիկն էլ է երաժիշտ եղել։ Դպրոցում իրեն շատ էին հարգում և սիրում, միշտ ասում էին՝ այնքան լավն է Ժորան, իր պահվածքով ու ամեն ինչով։ Դասղեկն իրեն շատ էր սիրում։ Սովորելուց գուցե այնքան լավ չէր, բայց ամեն ինչով առաջին տեղում էր՝ տեսքով, աշխուժությամբ»։

Մայրիկն ասում է՝ որդու սերը երաժշտության և սպորտի հանդեպ էր: Ժորան Գյումրիում հաճախել է դհոլի դասընթացների, իսկ սպորտի գծով՝ ծանրամարտի և ըմբշամարտի։ Բանակից վերադառնալուց հետո նրա նպատակները կապված էին երաժշտության ասպարեզում իր ուրույն տեղը գտնելու հետ։

2020 թվականի հունվարի 23-ին Ժորան զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Որոտանում (Կուբաթլու)։ Մայրիկն ասում է՝ եթե հանկարծ որդու մոտ խոսել է նրա չծառայելու մասին, նա միանգամից այսպես է արձագանքել՝ էլ ինչ տղա, որ չծառայի։ «Միշտ ասում էր՝ տղեն պիտի պարտադիր ծառայի։ Հարթաթաթություն ուներ, մտածում էինք, որ գուցե այդ հանգամանքով ազատվի ծառայությունից, բայց ոչ, իրեն ճանապարհեցինք բանակ»։

Տիկին Մարինեն որդու իննամսյա ծառայության ընթացքում նրանից մեկ անգամ դժգոհություն չի լսել։ «Երբեք չի տրտնջացել, անգամ իր սպաների հեռախոսահամարներն ինձ չէր տալիս, որ ես հանկարծ չզանգեի նրանց, հարց ու փորձ անեի։ Սիրով ծառայում էր։ Քաջ, անվախ տղա էր իմ Ժորան»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ Թեժ մարտերի ժամանակ Ժորային տեղափոխել են Ջրական, նա պատերազմի օրերին եղել է առաջնագծում։ «Մեզ ոչինչ չի ասել, թե ինչ է կատարվում։ Մինչև հոկտեմբերի 2-ը խոսել եմ Ժորայի հետ։ Առաջին օրերին, երբ զրուցում էինք, անհանգստանում, որ պատերազմ է, արձագանքում էր՝ մի մտածեք, ամեն ինչ լավ կլինի։ Նա բոլորից տեղյակ էր, անգամ պատերազմի ծանր օրերին ինքն էր օգնում, որ տեղեկություն ստանայինք մեզ հարազատ այս կամ այն մարդու մասին։ Նա բոլորի մասին մտածում էր, բայց իր մասին չմտածեց։ Պատերազմն սկսվելուց ի վեր ամեն օր զրուցել ենք, եթե իր հեռախոսով հնարավոր չէր լինում, ընկերների հեռախոսներով էր զանգահարում, որ իր ձայնը լսեի, գիտեր՝ ես շատ անհանգիստ եմ։ Ես չէի պատկերացնում, որ նա իմ մասին չէր մտածի»։ Ժորայի զինակից ընկերներն են մայրիկին պատմել՝ հոկտեմբերի 2-ին տղաներին պետք է ներքև իջեցնեն։ «Իրենց սպան այդ ժամանակ գալիս է, թե՝ մի 10 հոգի մեզ լավ տղերք են պետք, որ գնանք մյուս տղաներին օգնելու։ Սա այն է, ինչ պատմել են ինձ տղաները։

Ժորան առաջ է գալիս, ինչպես ամեն տեղ ու ամեն անգամ, նա միանգամից արձագանքում է։ Անգամ, երբ մի տեղ վեճ էր լինում, նա միշտ պետք է ներկա լիներ։ Երբ իրեն նախատում էի, թե ինչու է գնում, վեճերին մասնակից դառնում, պատասխանում էր՝ մա՛մ, պետք է ընկերներիս կողքին լինեմ։ Այդ օրն էլ առաջ է եկել՝ ես կգամ։ Գնացել են մի խումբ տղաների օգնելու, որոնք, կարծես թե, շրջափակման մեջ են եղել և չեն վերադարձել։ Մինչ օրս ոչ մեկն իմ տան դուռը չի բացել, չի տվել ինձ հուզող հարցերի պատասխանը, չի ասել, թե ինչու և ուր տարան իմ տղային։ Սա արդար չէ։ Ո՛չ եկան, ո՛չ տեսան մեզ։ Մեր երեխաներին իրենց էինք վստահել, հիմա ումի՞ց ուզենք մեր տղաներին»։

Հոկտեմբերի 2-ից Ժորայի զանգերը դադարել են, հենց այդ օրն էլ նա անմահացել է։ «Այդ օրվանից սկսեցինք փնտրել իրեն։ Շատ ենք իրեն փնտրել՝ յոթ ամիս։ Անհետ կորածների մեջ էր։ Վերջում ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց նրա ինքնությունը։ Յոթ ամիս ցավով ու տառապանքով անցկացրեցինք՝ հույսով, որ գտնելու ենք տղայիս, բայց, ավաղ... Ու հիմա մեզ հարց ենք տալիս, թե ինչպես ենք ապրում»։

Տիկին Մարինեն շարունակում է սպասել որդուն։ «Երևի շատերս ենք նույն կերպ ապրում։ Չենք տեսել իրեն, հրաժեշտ չենք տվել։ Հիմա միայն իր գեղեցիկ դեմքին ենք նայում, և ուրիշ որևէ բան չենք պատկերացնում։ Ով տեսնում էր իմ տղային, ասում էր՝ «թանկարժեք տղան»։ Նա իմ Ժոր անունով թանկարժեք տղան է՝ կյանքով լի, կյանքը սիրող։ Անսահման կարոտել եմ իրեն, ուզում եմ փարվել իրեն, գրկել։ Բայց ինձ միայն հուշեր մնացին։

Իմ աղջիկն է ուժ տալիս ապրելու։ Ժորայիս կարոտն իրենից եմ առնում, չնայած ամեն երեխա իր տեղն ունի, Ժորաս իր հերթին է միակն ու անկրկնելին, աղջիկս՝ իր հերթին։ Բայց հիմա աղջիկս ու թոռնուհիս են ինձ ապրեցնում»։

Իսկ զրույցի վերջում թերևս կարևորի ու ամենացավոտի մասին։ «Մեր բոլոր տղաներն անմահացել են հանուն ընդհանուր գաղափարի, ինչ տանջանքներ են տեսել, անքուն գիշերներ անցկացրել։ Ժորաս այս զոհաբերությունն առաջին հերթին ինձ համար է արել, հետո մնացածի։ Բայց մարդիկ պետք է գնահատեն տղաների անձնազոհությունը։ Մեր տղաները գիտակցաբար են զոհվել, թող հանկարծ ու հանկարծ չասեն, որ նրանք «հանուն ոչնչի զոհվեցին»»։

Հ. Գ.- Ժորա Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակ զինվորական պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем России