Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրան-Իսրայել հակամարտությունը ցույց տվեց ևս մի շատ կարևոր փաստարկ. դու կարող ես 3 միլիոնի փոխարեն ունենալ 30 անգամ ավելի շատ բնակչություն, դու կարող ես 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունենալու փոխարեն լինել աշխարհի ամենամեծ տարածքով պետություններից մեկը, դու կարող ես սանկցիաների տակ հայտնվել և երկար ժամանակ այդ սանկցիաների տակ ապրել, բայց դու չես կարող աշխարհաքաղաքական, գեոպալիտիկ խաղերում, երբ համաշխարհային գերտերությունները ունեն հակասություններ և անուղղակի պատերազմում են միմյանց դեմ, շարունակել կամ ցանկանալ խաղալ երկու լարի վրա և խուսափել բախումներից ու պատերազմից։
Այս իրավիճակը մեզ՝ հայերիս, ցույց է տալիս, որ Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից. հակառակը՝ երկու լարի վրա խաղալով, Հայաստանը հայտնվելու է գոյաբանական խնդրի առջև։ Ժամանակն է սա գիտակցելու, կանգնելու Հայաստանի ռազմավարական և Հայաստանի անվտանգության կարևորագույն գրավական համարվող Ռուսաստանի Դաշնության կողքին՝ լուծելով սեփական անվտանգության և պետականության հարատևման խնդիրները։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում գեոպալիտիկ առումով աշխարհում, այս ամենը մենք միայն դիտորդի կարգավիճակով չպետք է տեսնենք, այլ պետք է դասեր քաղենք, հետևություններ անենք և նույն սխալները չկրկնենք։
Հայաստանը պարտավոր է կանգնել Ռուսաստանի կողքին և դադարեցնել երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը. սա ոչ լավ է, ոչ վատ, սա փաստ է։
Եթե Իրանի նոր ղեկավարությունը ճիշտ որոշում կայացներ՝ չհավատար Արևմուտքին և չցանկանար երկու լարի վրա խաղալ, այլ ռազմավարական, բարձր մակարդակի պայմանագիր կնքեր Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպիսիք, օրինակ, կնքել են Բելառուսը և Հյուսիսային Կորեան, միանշանակ Իրանում պատերազմ չէր սկսվի, բայց նաև միանշանակ էր, որ նույնիսկ այդ դեպքում Իրանը պետք է հասկանար, որ չի կարող ունենալ միջուկային զենք։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



