Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններ
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գործադիրի որոշմամբ մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը:
Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել է Գրքի երևանյան փառատոնը տանել նաև մարզեր: 2025 թվականին՝ նախատեսվում է փառատոնը անցկացնել ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերում: Մայրաքաղաքից դուրս՝ մարզերում գրքի փառատոններ անցկացնելու կարևորությունը մի քանի հիմնական պատճառ ունի: Առաջինը կրթական-մշակութային հասանելիությունն է. մարզերում ապրող մարդկանց համար գրքերն ու մշակույթին մոտենալու հնարավորությունը սահմանափակ են: Փառատոների կազմակերպումը կարող է նպաստել գրականության և կրթության տարածմանը՝ ապահովելով մարդկանց հասանելիություն ժամանակակից գրականությանը։




















































