Ուսանողական վիզաներ դեպի ԱՄՆ. Պետդեպարտամենտը սահմանում է կոշտ կանոններ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է ուսանողական վիզա ստանալու նոր կոշտ կանոններ։ Այսուհետ սոցիալական ցանցերի հաշիվները ստուգվելու են, այս մասին հայտնել է CNN-ը։
Պետքարտուղարությունը հանձնարարել է դեսպանատներին և հյուպատոսություններին ստուգել ուսանողական վիզա դիմողներին ամերիկացիների, մշակույթի, կառավարության, հաստատությունների կամ հիմնարար սկզբունքների նկատմամբ վերաբերմունքը։:
Թարմացված հրահանգներն ուղարկվել են արտերկրում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին։ Ուսանողական և փոխանակման վիզաների համար դիմողներին ստուգելիս հաշվի է առնվելու նաև նրանց առցանց գործունեությունը։
Դիմորդները պետք է հրապարակեն իրենց պրոֆիլները, իսկ սահմանափակ մուտքը կդիտարկվի որպես որոշակի գործողություններից խուսափելու կամ թաքցնելու փորձ:
Հայտնի է, որ առաջարկությունները վերաբերում են նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստանալ F, M և J վիզաներ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































