Իտալիայի հյուսիսում Զիկա վիրուսով վարակման 3 դեպք է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԱյս տարվա սկզբին Իտալիայի հյուսիսում՝ Վենետոյի մարզում, Զիկա վիրուսով վարակման 3 դեպք է գրանցվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ 3 վարակակիրներն էլ եկել են հարավամերիկյան երկրներից:
Շրջանի վարչակազմի առողջապահության խորհրդական Լուկի Կոլետոն նշել է, որ խուճապի մատնվելու հիմքեր չկան: «Մենք 2010 թ. հետևում ենք Եվրոպայում Զիկա վիրուսի տարածմանը, որի հարուցիչն է կոմարո տեսակի մոծակը: Ունենք բոլոր հնարավորությունները վիրուսով հիվանդացածներին բուժելու»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացվել էր Հռոմում Զիկա վիրուսով վարակվելու 4 դեպքի մասին: Վարակվածները եկել էին Բրազիլիայից:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



