Հունգարիան իր դեսպանատունը Իրանից ժամանակավորապես տեղափոխել է Բաքու
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիան ժամանակավորապես իր դեսպանատունն Իրանից տեղափոխել է Ադրբեջան։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցի էջում տեսաուղերձում։
«Ես որոշել եմ հանձնարարել Թեհրանում մեր դեսպանատանն աշխատող բոլոր դիվանագետներին և ընտանիքի անդամներին լքել Իրանը։ Այսպիսով, դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները՝ ընդհանուր առմամբ 15 մարդ, նույնպես տարհանվել են Ադրբեջան։ Այսպիսով, Թեհրանում դեսպանատան աշխատանքը ժամանակավորապես կիրականացվի Բաքվից մինչև անվտանգության պայմանների բարելավումը։ Ես ստիպված էի այս որոշումը կայացնել՝ այնտեղ աշխատողների և նրանց ընտանիքների, այդ թվում՝ երեխաների կյանքը պաշտպանելու համար», - շեշտել է Սիյարտոն։




















































