Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դա պարզապես մեքենա չէ, նրա համար չկան անանցանելի ճանապարհներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԳԱԶ-66-ը, որի շարժիչի ձայնը լսվում էր մեկ կիլոմետր հեռավորության վրա, ամենագնաց մեքենա է, որի համար անանցանելիություն պարզապես չկա: Դա խորհրդային և ռուսական միջին տոննաժային բեռնատար է՝ բարձրացված տերմինալ երթևեկության ունակությամբ, 4×4 անիվների դասավորությամբ, 2 տոննա բեռնատարողությամբ և խցիկի վրա տեղադրված շարժիչով։ Այն ԳԱԶ բեռնատարների երրորդ (ԳԱԶ-ԱԱԱ-ից և ԳԱԶ-63-ից հետո) սերունդն է՝ ավելացված անցումային կարողություններով, և մշակվել ու արտադրվել է Գորկու ավտոմոբիլային գործարանում 1964-ից 1999 թվականներին։ Ընդհանուր առմամբ, արտադրվել է 965941 օրինակ։ ԳԱԶ-66-ը պարզապես անցնում է ձյան, ցեխի, անտառի և, ընդհանրապես, ամեն խոչընդոտի միջով։ Այնտեղ, որտեղ մյուսները հանձնվում են, նա սկսում է աշխատել։ Բոլորն են ճանաչում նրան՝ զինվորներ, երկրաբաններ, անտառապահներ, շինարարներ։ Ամեն ոք, ով երբևէ երթևեկել է այդ բեռնատարով գյուղական ճանապարհներով կամ գիշերել բեռնատարի հետևի մասում ցրտին, ավելի լավ կարող է պատկերացնել, թե ինչ մեքենայի հետ գործ ունենք։ Ջեռուցման համակարգ, պարզ վահանակ, շարժիչի բզզոց, և դուք ճանապարհին եք, կարծես ուրիշ ոչինչ պետք չէ։

Իսկ հիմա՝ թվերի մասին։ Այն կշռում է գրեթե 3,5 տոննա և տեղափոխում է մինչև 2 տոննա բեռ։ Կապոտի տակ տեղադրված է 4,25 լիտրանոց բենզինային V8 շարժիչ՝ 115 ձիաուժ հզորությամբ։ Արագացումը մինչև 95 կմ/ժ, բայց հազվադեպ է որևէ մեկը հասնում դրան. դա այդ մեքենայի ուժեղ կողմը չէ։ Լիաքարշակ, բլոկիրովկա, գետնից 315 մմ բարձրություն՝ իսկական տանկ անիվների վրա։ Լայն անվադողեր՝ անմիջականորեն փչելու հնարավորությամբ։ Սրահը շարժիչի վրա է՝ թափքն ավելի կարճ դարձնելու և լայնատարած վարման հնարավորությունները բարելավելու համար։

ԳԱԶ-66-ը չի կարող պարծենալ իր հարմարավետությամբ, բայց նրանից չեն բողոքել դրա համար։ Նրան չեն սիրել իր շքեղության համար, բայց հարգել են իր աշխատանքի համար։ Եվ եթե ԳԱԶ-66-ը խրվել է, ապա դա նշանակում է, որ այլևս ճանապարհ չկա, կա միայն մինչև գոտկատեղը հասնող ճահիճ։

ԳԱԶ-66-ի առաջին նախատիպերը ստեղծվել են դեռ 1957 թվականին, սակայն անհրաժեշտ հզորության սերիական շարժիչի բացակայության պատճառով արտադրությունը սկսվել է միայն 1964 թվականի հուլիսին։ 1958-1962 թվականներին 1,2 տոննա քաշով ԳԱԶ-62 բեռնատար է արտադրվել փոքր քանակությամբ՝ ԳԱԶ-69-ից փոխառված խցիկով, հետո արտադրվել է ԳԱԶ-66-ը։ 1967 թվականի հուլիսին բոլոր արտադրվող բեռնատարների առջևի խցիկի կառուցվածքը փոխվել է (առանց հորիզոնական ճեղքերի): 1968 թվականին բոլոր բեռնատարները ստացել են անվադողերի փչման կենտրոնացված կարգավորման համակարգ: 1966 թվականին մեքենան արժանացել է ոսկե մեդալի Մոսկվայում կայացած «Ժամանակակից գյուղատնտեսական մեքենաներ» ցուցահանդեսում, իսկ 1967 թվականին՝ Լայպցիգի միջազգային գյուղատնտեսական մեքենաների ցուցահանդեսում։ 1969 թվականի ապրիլին ԳԱԶ-66-ը առաջին խորհրդային մեքենան էր, որը ստացել էր Պետական որակի նշան։

ԳԱԶ-66-ը ծառայության է մտել ԽՍՀՄ զինված ուժերում և օգտագործվել է ազգային տնտեսությունում։ Բացի դա, այն արտահանվել է սոցիալիստական ճամբարի բոլոր երկրներ: ԽՍՀՄ փլուզումից հետո ԳԱԶ-66ների մեծ քանակություն սկսել է օգտագործվել Ռուսաստանի զինված ուժերում, հիմնականում՝ օդադեսանտային զորքերում և սահմանապահ զորքերում։

1995 թվականին դադարեցվել է ԳԱԶ-66-ի զանգվածային արտադրությունը։ Նրա փոխարեն Գորկու ավտոմոբիլային գործարանն սկսել է ԳԱԶ-3308 «Սադկո» մոդելի արտադրությունը։ Վերջին ԳԱԶ-66–ը հոսքային գծից դուրս է եկել 1999 թվականի հուլիսի 1-ին։

Ներկայում այդպիսի մեքենաներ այլևս չեն արտադրում։ Չնայած հիմա էլ ինչ-որ տեղ տայգայում կամ Ուրալից այն կողմ, անգամ Հայաստանի անտառային տարածքներում դեռ ապրում է ԳԱԶ-66-ը՝ փնչացնելով, մռնչալով, քարշ տալով բեռները։ ԳԱԶ-66-ը պարզապես տրանսպորտային միջոց չի եղել։ Այն հիշողություն է։ Այն ժամանակների ոգին է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»