Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»
БЛОГԻ պաշտպանություն Եկեղեցու կատարած հայտարարություններից հետո` գործարար, բարերար, Հայաստանում խոշոր ներդրող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարն ակնհայտորեն կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ ու հրահանգով։ Վարչախմբի պարագլխի այսօրվա մի քանի իրարահաջորդ գրառումները հերթական անգամ ապացուցում են, որ նա փորձում է իրենով փոխարինել իրավապահ համակարգը՝ նախաքննական, դատախազական մարմինները, և դատարանները։ Իշխանությունն ուզուրպացրած անձը չի էլ թաքցնում այն փաստը, որ անձամբ ինքն է որոշումներ կայացնում իրավապահ համակարգի փոխարեն։ Սահմանադրական կարգը տապալված է, և Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ՝ Փաշինյանի գլխավորությամբ։
Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի համար չափազանց վտանգավոր տարածաշրջանային իրավիճակում, երբ երկրի գլխին կախված են լրջագույն սպառնալիքներ։ Փաշինյանը միտումնավոր թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունը՝ իր տերերի կողմից պարտադրվող կապիտուլյացիան անշրջելիորեն իրականացնելու համար։
Հետևաբար, նրա նախաձեռնած հակապետական կործանարար գործընթացներին ի պաշտոնե մասնակցություն բերած անձանց սպասվում է պատիժ` օրենքի ամենայն խստությամբ:
Իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցներից պահանջում ենք գործել բացառապես օրենքի տառին համապատասխան և հրաժարվել վարչախմբի պարագլխի հանցավոր հրամաններն ու հրահանգները կատարելուց:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



