Անցած շաբաթ մեր հասարակությունը ողջունելի միակամություն ցուցաբերեց՝ պաշտպանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թրքահպատակ վարչախմբի աննախադեպ լկտի հարձակումներից. Չալաբյան
БЛОГ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անցած շաբաթ մեր հասարակությունը ողջունելի միակամություն ցուցաբերեց՝ պաշտպանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թրքահպատակ վարչախմբի աննախադեպ լկտի հարձակումներից:
Անցած շաբաթ մեր հասարակությունը ողջունելի միակամություն ցուցաբերեց՝ պաշտպանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին թրքահպատակ վարչախմբի աննախադեպ լկտի հարձակումներից:
Նույնիսկ վարչախմբի ավանդական հնարքը՝ վերցնել մի ճշմարտանման, բայց երկրորդական փաստարկ, և դրա միջոցով վարկաբեկել ողջ կառույցը, այս անգամ արդեն արդյունք չտվեց՝ մարդիկ հասկացան, որ սա ընդամենը պատրվակ է՝ թուլացնելու և կազմաքանդելու առավել հեղինակավոր հայկական հաստատությունը, և դրանով ճանապարհ բացելու հայության վերջնական անձնատվության համար: Դիմադրությունն այնքան հզոր էր, բոլոր հնարավոր մակարդակներում, որ վարչախումբը ստիպված էր հետ նահանջել, թեև կասկած չունեմ, որ ապագայում այն նոր, ավելի ստոր միջոցների կարող է դիմել՝ հասնելու իր նպատակներին:
Փաստը օրաթերթն այսօր ամփոփել է անցած շաբաթվա իրադարձությունները, նաև հղում կատարել Եկեղեցու պաշտպանությանն ուղված մեր նախաձեռնություններին: Սիրով ստորև կիսվում եմ, մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու վճռականությամբ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



