Ահազանգը, թե Քասախ գյուղի քարի արտադրամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, իրականությանը չի համապատասխանում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ահազանգողը հայտնել է, թե Քասախ բնակավայրի Ֆիդայիների փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, կեղծ է ու այդ ամենը հաստատվել է նշված վայրում տեղադրված մի քանի տեսախցիկների վերծանումից։
Տեսախցիկներով երևում է նաև, որ 2 քաղաքացիներ ավտոմեքենայով կանգնում են այդ հատվածում, որտեղ գործում է քարի արտադրամաս, և միմյանց հետ հանգիստ զրուցում են։
Իսկ թե ինչու է ահազնագողը կեղծ տեղեկություն փոխանցել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, պարզվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































