Պետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով
АНАЛИТИКА
Վերջին օրերին Հայաստանի մի շարք շրջաններ լուրջ վնասներ են կրել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Փոթորիկներն ու տեղատարափ անձրևն ավերածություններ են գործել Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում, ընդհուպ նաև Արագածոտնի մարզում։ Ապարանում պտտահողմի հետևանքով վնասվել է 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ և 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի 2 դպրոցների, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, բանկի շենքերը և այլ հաստատություններ։
Տավուշում տեղացած կարկուտը հսկայական վնասներ է հասցրել Բերդավան և այլ գյուղերին, վնասել բազմաթիվ մեքենաներ, տապալել ծառեր, վնասներ հասցրել նաև բազմաթիվ ձեռնարկությունների։ Այս իրավիճակում չափազանց անլուրջ և անհեթեթ է գործող իշխանությունների պահվածքը։ Ներքին գործերի նախարարությունը միայն արձանագրում է պտտահողմի հետևանքները, բայց որևէ գործուն քայլ չի ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու։
Ըստ տարբեր բնակավայրերում ապրողների՝ հակակարկտային կայանները կամ ընդհանրապես չեն աշխատել, կամ էլ սկսել են աշխատել միայն կարկուտից հետո։ Թեպետ, օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ էր հայտնել, որ հնարավոր է կարկուտ և ուժգին քամի։ Փաստացի, այս ոլորտում ևս գործ ունենք պետական կառավարման լիակատար կոլապսի հետ, երբ պատկան մարմինները ոչ միայն չեն կարողանում կանխատեսել նման տարերային դրսևորումները, այլև ոչ մի քայլ չեն ձեռնարկում սեփական քաղաքացիների գույքը և առողջությունը պաշտպանելու համար։ Իհարկե, Փաշինյանի իշխանության օրոք գրեթե բոլոր ոլորտներում են ձախողումներ, և ինչո՞ւ պիտի այս ոլորտում ևս ձախողում չլիներ։
Սոնա Մուրադյան




















































