«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար
ОБЩЕСТВОՇիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շարունակվում են քամու և պտտահողմի հետևանքների վերացման աշխատանքները։ Արթիկում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում ու հարակից գյուղերում էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնված է, Ախուրյանի մեկ հատվածում, համապատասխան տեխնիկայի մոտեցման անհնարինության պատճառով, էլեկտրամատակարարումը վերականգնված է մասամբ:
Լոռու մարզի էլեկտրամատակարարման խափանումներ արձանագրած Շիրակամուտի, Սպիտակի, Պառնու, Լեռմոնտովոյի շրջաններում բոլոր բաժանորդները ապահովված են էլեկտրամատակարարմամբ:
Ընթացքի մեջ են Ապարան քաղաքի և հարակից գյուղերի էլեկտրասնուցման ապահովմանն ուղղված աշխատանքները: ՀԷՑ-ի անձնակազմն անում է առավելագույնը՝ բաժանորդների էլեկտրամատակարումը հնարավոր կարճ ժամկետում վերականգնելու համար:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



