Էրդողանը և Թրամփը հանգստյան օրերին երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ քննարկել է իսրայելա-իրանական հակամարտությունը։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, առաջին հերթին՝ իսրայելա-իրանական առճակատումը։
«Էրդողանը ողջունել է ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ և ընդգծել է անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու աղետը, որը կարող է հրկիզել ողջ տարածաշրջանը», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։
Թուրքիայի նախագահն ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտական ճանապարհն է, և Անկարան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել և օգնություն ցուցաբերել այդ հարցում։
«Էրդողանն ասել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումներով սկսված բռնությունների պարույրը անդառնալի տնտեսական և քաղաքացիական վնաս է հասցրել երկու կողմերին, և այդ վտանգավոր միտումը պետք է կանխվի»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին նույնպես հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































