Երբ համաշխարհային գերտերությունները պատերազմում են միմյանց դեմ, ոչ ոք չի կարող երկու լարի վրա խաղալ. Մհեր Ավետիսյան
БЛОГ
Իրանի նախկին նախագահ Ռաիսին զբաղվում էր Իրանի անվտանգության ճարտարապետության հարցերով և չէր հավատում Արևմուտքին, և արդյունքում պատահաբար նրա ինքնաթիռը կործանվեց, և նա մահացավ։ Արդյունքում Իրանում նախագահ դարձավ մի մարդ, ով սկսեց խոսել, որ պետք է Արևմուտքի հետ բանակցություններ վարել և փորձել Արևմուտքի հետ ունենալ լավ հարաբերություններ։ Որի արդյունքում Իրանը Ռուսաստանի հետ ստորագրեց պայմանագիր փոխգործակցության՝ ոչ թե այնպիսի մակարդակի, որ Ռուսաստանը լինի Իրանի համար անվտանգության հովանավոր, այլ մի պայմանագիր, որը կարելի է ասել՝ պայմանագիր է ոչնչի մասին։ Սա Իրանի կողմից մեծամիտ քայլ էր, որով Իրանը հայտարարեց, որ ինքը իրեն կարող է պաշտպանել, և ավելին՝ նա շարունակելու է Արևմուտքի հետ բանակցություններ վարել։ Այսինքն՝ Իրանը որոշեց երկու լարի վրա խաղալ, որի արդյունքում հայտնվեց Արևմտյան թակարդի մեջ։ Թակարդ, երբ Իսրայելը Արևմուտքի հավաքական ուժերով հարվածում է Իրանին, իսկ հավաքական Արևմուտքը մի կողմից դատապարտում է երկու կողմերին, մյուս կողմից ասում է, որ ինքը կապ չունի այդ պատերազմի հետ, և ավելին՝ ասում է, որ ինքը չի հարվածում Իրանին, բայց կպաշտպանի Իսրայելը Իրանի պատասխան հարվածներից։
Սա նշանակում է, որ երբ համաշխարհային գերտերությունները պատերազմում են միմյանց դեմ, ոչ ոք չի կարող երկու լարի վրա խաղալ. բոլորը պետք է լուծեն իրենց անվտանգության խնդիրները, և ով իր անվտանգության ճարտարապետությունը ճիշտ չկառուցեց՝ ընկնելու է պրոբլեմների և պատերազմների մեջ։
Ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, որ այո՛, ևս մեկ անգամ մենք համոզվեցինք, որ բոլոր հարցերը պետք է թողնենք մի կողմ և զբաղվենք միայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության խնդրով։ Եվ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը մեզ հուշում է, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի կողքին, եթե նույնիսկ Հայաստանը Ռուսաստանի կողքին լինելու հարցում կարող է հայտնվել Արևմտյան սանկցիաների տակ՝ մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Հայաստանը պետք է լուծի իր անվտանգության խնդիրը, և բոլոր նրանք, ովքեր փչացնում են հայ-ռուսական հարաբերությունները, փորձում են Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանել, նրանք ուղիղ հարվածում են մեր պետության, մեր երեխաների, մեր ընտանիքների անվտանգությանը։ Եվ մենք պետք է Հայաստանում թույլ չտանք հակառուսական մթնոլորտ, և Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին։
Սա է Հայաստանի պետականության անվտանգության միակ բանաձևը, և ովքեր դեմ են այս բանաձևին՝ նրանք ուղղակիորեն նպաստում են, որ Հայաստանի պետականությունը կորսվի, հայ ժողովուրդը հայտնվի նոր արհավիրքների առջև․․․





















































1
По крайней мере, не исключено, что подобная кампания направляется и финансируется Азербайджаном: «Па...
2
Кому не по душе цифровая система, предназначенная для борьбы с теневой экономикой, и каково отношени...
3
Хотят уничтожить армянскую идентичность: «Паст»
4
Новый оппозиционный альянс по «модели Паракара»: «Паст»
5
С 24 по 29 июня 2025 года в Оренбурге пройдет Международный молодежный форум «Eurasia Global”