Հայերի շրջանում զnhեր կա՞ն․ ԱԳՆ պարզաբանումը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, որոնց թիվը պաշտոնապես դեռ չի հրապարակվում, սակայն իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի և վիրավորների թվում են նաև խաղաղ բնակիչներ։
MediaHub-ը ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվեց, թե արդյո՞ք զոհերի ու վիրավորների շրջանում հայեր կան։ Ի պատասխան մեր հարցի՝ արտաքին գերատեսչությունից հայտնեցին, որ ՀՀ քաղաքացիների մասով Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում գերատեսչությունը կհայտնի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը մեզ հետ զրույցում ներկայացրել էր տիրող իրավիճակը։
«Բարեբախտաբար հայկական թաղամասում, հայերով բնակեցված թաղամասում ռմբակոծություն տեղի չի ունեցել, Թեհրանում ռմբակոծություններ տեղի են ունեցել արևելյան և արևմտյան շրջաններում»,- ասել էր Հայ դատի հանձնախմբի նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































