Խորենացու այս խոսքերը գրվել են 1500 տարի առաջ, այն կարծես այսօրվա Հայաստանի հայելին լինի․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։
Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։
Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողա ԳԲծ հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։
Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։
Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից։
Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։
Դատավորները՝ տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
Ժողովուրդ ջան, այս խոսքերը գրվել են 1500 տարի առաջ, Խորենացու կողմից, որը գրեթե այսօրվա Հայաստանի հայելին լինի։
Խորհել է պետք...
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



