Հրադադարի և խաղաղության Ռուսաստանի պայմանները վերջնագրեր են և չեն կարող լրջորեն քննարկվել Ուկրաինայի կողմից. Սիբիգա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրադադարի և խաղաղության Ռուսաստանի պայմանները վերջնագրեր են և չեն կարող լրջորեն քննարկվել Ուկրաինայի կողմից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ ճեպազրույցում։
Ըստ Սիբիգայի՝ աշխարհը և հատկապես «մի քանի մայրաքաղաքներ» պետք է հստակ հասկանան, որ Ուկրաինան չի պարտվի պատերազմում, իսկ Ռուսաստանը չի հաղթի։
Նախարարը Ռուսաստանին մեղադրել է խաղաղ գործընթացն արգելափակելու մեջ։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի արձագանքել հրադադարի մասին Ուկրաինայի առաջարկներին, որոնք փոխանցվել են Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլից առաջ։
«Նրանք Ստամբուլում սեղանին գցեցին դիվանագիտության համար ոչ պիտանի վերջնագրերի ցուցակը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ճնշումը պետք է մեծացվի Ռուսաստանի և բոլոր նրանց վրա, ովքեր օգնում են նրան այս պատերազմը վարել»,- ասել է Սիբիգան:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































