Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com–ն «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը» վերնագրով հոդվածում գրում է, որ «Ռոսսելխոզնադզորը», վկայակոչելով կարանտինային վնասատուների կրկնակի դեպքերը, մտադիր է 2025 թվականի հունիսի 16-ից կասեցնել ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: Արդյո՞ք այդ միջոցառումը Մոսկվայի կողմից ճնշման գործիք է, և ինչպե՞ս են կողմերը լուծելու խնդիրը:

Հունիսի 3-ին «Ռոսսելխոզնադզորի» կայքում հայտնվել է հաղորդագրություն «Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ավելի ու ավելի հաճախակի խախտումների» մասին: Գործակալությունը նշում է, որ 2025 թվականի սկզբից ի վեր Ռուսաստան է ներմուծվել 52 միլիոն ծաղիկ, ինչը 49,7 %-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում (34,7 միլիոն): Այդ ֆոնին գրանցվել է արևմտյան ծաղկային թրիպսներով ծաղիկների վարակման 13 դեպք, ինչպես նաև այլ տեսակի ապրանքների հետ կապված այլ միջադեպեր։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ նման դեպքերը վկայում են «Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների վերահսկողության համակարգի անարդյունավետության մասին», որի կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկվել Հայաստանի սննդի անվտանգության տեսչությանը՝ «համալիր միջոցառումներ ձեռնարկելու և վերահսկողությունը ուժեղացնելու» խնդրանքով։ «Անհրաժեշտ քայլերի բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման պայմաններում Ռուսաստանը մտադիր է հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել հայկական բուսասանիտարական վկայականներով ուղեկցվող ծաղկային արտադրանքի վրա, այդ թվում՝ երրորդ երկրներից ներմուծված», - ասվում է «Ռոսսելխոզնադզորի» նամակում, և փաստորեն բացահայտորեն մատնանշվում է հայկական բիզնեսի կողմից ռուսական շուկա ծաղիկների վերաարտահանման փաստը։ Միևնույն ժամանակ, Երևանը համաձայն չէ այդ խնդրի վերաբերյալ ռուսական տեսլականի հետ։ Հայաստանի ՍԱՏՄ–ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ կողմերը կապի մեջ են, ներքին հետաքննություն է ընթանում, հարցը քննարկվում է ռուս գործընկերների հետ։ Ըստ նրա, ռուսական կողմը սխալմամբ է ենթադրում, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծված ծաղիկները հետո վերաարտահանվում են Ռուսաստան։ «Ներմուծման ծավալները բավարար չեն նման գործողությունների համար, և արտասահմանից ներմուծված ծաղիկների մեծ մասը մնում է ներքին շուկայում», - բացատրել է նա։

Այս աշխույժ քննարկումների ֆոնին հնչում են նաև տարբեր փորձագիտական գնահատականներ։ Ըստ հայ գյուղատնտես Հարություն Մնացականյանի, հնարավոր արգելքի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը անակնկալ չէ, քանի որ ռուսական կողմը հետևողականորեն կրճատում է այն ապրանքների ներմուծումը, որոնք կարող է արտադրել ներքին շուկայում։ «Դա ստեղծում է և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ Հայաստանի համար, մասնավորապես, դա կարող է խթանել տեղական ջերմոցային ծաղկաբուծության զարգացումը», - dw.com-ի հետ զրույցում ասել է նա՝ նշելով երկրում առկա ծաղիկների վերաարտահանման բավականին նշանակալի տարրը: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսը չի ժխտում Հայաստանում այդ ճյուղի առաջընթաց զարգացման փաստը՝ նշելով, որ Ռուսաստանում ծաղկային արտադրանքի պահանջարկը մեծանում է, և դա ստիպում է Հայաստանի շատ ֆերմերային տնտեսությունների վերակողմնորոշվել բանջարեղենից և մրգերից դեպի ծաղիկներ:

Այստեղ առաջին հայացքից խոսքը մատակարարումների որակի վերաբերյալ տեխնիկական վեճի մասին է: Սակայն հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համատեքստում այս դրվագը ստանում է ավելի լայն քաղաքական իմաստ: Վերջին տարիներին Ռուսաստանի հետ աճող լարվածության ֆոնին Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է կապերը ԵՄ–ի ու ԱՄՆ–ի հետ, ինչը Մոսկվան համարում է աշխարհաքաղաքական շրջադարձ։ Այս ֆոնին էլ սանիտարական պահանջները հաճախ Հայաստանի կողմից ընկալվում են որպես ճնշման գործիք, քանի որ նմանատիպ նախադեպեր նախկինում նկատվել են Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հետ, նշում են հայ մեկնաբանները։

Իրավիճակն ավելի է սրվում այն փաստով, որ հայկական արտահանումն արդեն իսկ լուրջ դժվարությունների է բախվում։ Վերջին շաբաթներին Վրաստանի տարածքով ալկոհոլային խմիչքների տարանցման հարցը մնացել է չլուծված, սահմանին արգելափակվել են կոնյակով և գինիով տասնյակ հայկական բեռնատարներ, իսկ արտադրողները զգալի վնասներ են կրում։ Սակայն հունիսի սկզբին կարգավորման հույսի շողեր են հայտնվել, վրացական կողմը, ըստ հայկական կողմի, թույլատրել է 52 հայկական բեռնատարի տեղաշարժը Ռուսաստանի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, հունիսի 6-ին հայտնի է դարձել, որ Հայաստանից արտահանված 11 հազար ծաղիկների խմբաքանակ է արգելափակվել վրաց-հայկական սահմանին։ Ավելի ուշ հայկական կողմը պարզաբանել է, որ բեռի մեծ մասը հաջողությամբ հատել է Վրաստանի սահմանը, որը, պաշտոնական տվյալներով, հայկական ծաղկային արտադրանքի ամենամեծ շուկաներից մեկն է։ 2024 թվականին այդ երկիրը ներմուծել է 11,4 միլիոն դոլար արժողությամբ ծաղիկ, որից Հայաստանից՝ 3,23 միլիոն դոլարի, ինչը Հայաստանը Էկվադորի և Թուրքիայի հետ միասին դարձնում է նրա հիմնական մատակարարներից մեկը։ «Այս միջադեպերը ցույց տվեցին Հայաստանի արտաքին առևտրի խոցելիությունը տարածաշրջանային և քաղաքական գործոնների նկատմամբ», - dw.com-ի հետ զրույցում նշել է հայ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ մատնանշելով նախորդ դեպքերը, երբ Ռուսաստանը Հայաստանի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին սահմանափակել էր հայկական կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների մատակարարումը և խստացրել մաքսային վերահսկողությունը։ Միքայել յանը կարծում է, որ ռուսական շուկայի լիակատար փակումը հայ արտադրողների համար քիչ հավանական է, բայց չեն բացառվում որոշակի ոլորտներում նպատակային սահմանափակումները։ «Ես չեմ սպասում լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք: Սակայն որոշակի տարածքներում կետային հարվածներ լիովին հնարավոր են: Նրանց նպատակն է ճնշում գործադրել ձեռնարկատերերի վրա, որպեսզի նրանք էլ իրենց հերթին լոբբինգ անեն Երևանում Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու և հետագա սրումը կանխելու համար», - նշել է Միքայելյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей