Լինել արթուն և զգոն` հարկ եղած դեպքում Մայր Աթոռը ֆիզիկապես պաշտպանելու համար. «ՀայաՔվե»
БЛОГԹշնամու օրակարգն սպասարկող Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ ժողովրդի գլխավոր սրբության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա։ Կատարելով Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի ուղիղ ցուցումները՝ Փաշինյանը փորձում է տապալել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 1725-ամյա նվիրապետության կարգը և պատրաստվում է գնալ վտանգավոր արկածախնդրության։ Նրա վերջին կոչը ՀՀ սահմանադրության կոպտագույն խախտում է. այն ուղիղ ֆիզիկական սպառնալիք է ստեղծում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի միաբանների համար։
Մեր հայրենակիցներին կոչ ենք անում մերժել հավատ և քրիստոնեական բարոյականություն չունեցող դավաճանի ազգակործան, սրբապիղծ օրակարգը, լինել արթուն և զգոն՝ անհրաժեշտության դեպքում Մայր Աթոռը պաշտպանելու համար։ Մայր Աթոռին ֆիզիկական վտանգ սպառնալու դեպքում ինքներս կլինենք պաշտպանության առաջին շարքերում:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



