Իրանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան քննադատել է իրանցիների մուտքն ԱՄՆ արգելելու վերաբերյալ Թրամփի որոշումը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության՝ իրանցի արտագաղթողների հարցերով գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաշեմի-Ռաջան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների նկատմամբ սահմանված մուտքի արգելքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Նա նշել է, որ այդ որոշումը ցույց է տալիս «խորը թշնամանք» իրանցիների նկատմամբ, նաև խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ խտրականության բացառման և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն Ամերկայի Միացյալ Նահանգներ:
Այդ երկրներն են Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ Կարգավորումն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































