Հայտնաբերվել է Նեմցովի սպանության գործիքը
ОБЩЕСТВОՌուս իրավապահ մարմինները ատրճանակ են հայտնաբերել, որից ենթադրաբար, սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Նրա խոսքով, սպանության գործիքը միացվել է գործի նյութերին, անհրաժեշտ փորձաքննություններ են կատարվում: «Ատրճանակը կցուցադրեն գործով անցնողներին եւ նրանք ստիպված կլինեն պատասխանել քննիչների հարցերին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի մոտակայքում։ Գործով կալանավորվել է 5 մարդ։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



