Ադրբեջանցիները նկատել են տղաների շարժը, մեքենայով մոտեցել նրանց և տարել իրենց հետ․ «Հետք»
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այսօր` հունիսի 6-ի առավոտյան, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Այս մասին գրում է Հետք էլեկտրոնային պարբերականը:
«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։
«Հետքի» տեղեկություններով՝ այն հատվածում, որտեղից Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը հատել են սահմանը, մարտական հերթապահություն են իրականացնում Հատուկ բանակային կորպուսի ստորաբաժանումները։
Տեղանքին ծանոթ նախկին աշխարհազորայիններից մեկը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ Ջհանգիրյանը և Գյագունցը անցել են սահմանը Լաչինի շրջանի Ջաղազուր գյուղի ուղղությամբ, միջդիրքային տարածությունով, որը չէր հսկվում։ Այդ տարածքում տեղադրված տեսախցիկները չեն ֆիքսել սահմանն անցնող պատանիներին։
Հետքի զրուցակցի փոխանցմամբ, ադրբեջանցիները նկատել են տղաների շարժը, մեքենայով մոտեցել նրանց և տարել իրենց հետ»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































