Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հաջողության չհասնելու պարագայում կդադարեցնենք քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝

«Ինչպես գիտեք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։

Հաշվի առնելով ընթացիկ գործընթացները և որոշ տեխնիկական խնդիրներ՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին չի հաջողվել անցկացնել նախատեսվող հանրային իրազեկման հավաքը։

Ուստի ձեզ ենք ներկայացնում Խորհրդի՝ բնակարանային հարցերով փորձագիտական աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Փորձագիտական խմբի կողմից ներկայացված առաջարկներից կառավարության ներկայացուցիչների կողմից նախնականորեն մասնակի կամ ամբողջապես ընդունվել են հետևյալները.

Խորհրդի առաջարկը - «Տարբեր կետերում շահառուների մի շարք ցուցակների հղում անելու փոխարեն ստեղծել հնարավորություն վերանայելու և ճշգրտելու բռնի տեղահանված անձանց շտեմարանը, այդ թվում՝ քննարկելու կուտակված դիմումները և ստանալու նոր դիմումներ՝ մեկ միասնական և ճշգրիտ շտեմարան ձևավորելու նպատակով պետական լիազոր մարմնում»։

Կառավարության արձագանքը - Ներկայացված խնդիրների կարգավորման նպատակով առաջիկայում ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ Ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների անհատական դեպքերն ուսումնասիրելու համար։ Այս նպատակով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշման մեջ նախատեսվում է կատարել լրացումներ։

Խորհրդի առաջարկը - «Առաջին փուլի շահառու համարել այն ընտանիքներին, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ անշարժ գույքի արժեքի 20% չափով հավելյալ հիփոթեկային վարկ կստանան, կամ բնակարան ձեռք կբերեն կամ բնակելի տուն կկառուցեն 2 րդ և 3 րդ հավելվածների բնակավայրերում»:

Կառավարության արձագանքը - «Նախատեսվում է առաջիկայում Ծրագրին դիմելու հնարավորություն ընձեռել բոլոր թիրախային խմբերին՝ անկախ ընտանիքում անչափահաս երեխաների թվից և այլ խոցելի խմբերին պատկանող անձանց առկայությունից։

Խորհրդի առաջարկը - Հրաժարվել ընտանիքի ամբողջ կազմին պետական աջակցությունից զրկելու մոտեցումից՝ աջակցության դադարեցումը կիրառելով միայն ծրագրի պայմանները խախտած անձի նկատմամբ»։

Կառավարության արձագանքը - Ներկայում քննարկվում է առաջարկի կիրառման մեխանիզմը, մասնավորապես՝ նախատեսվում է Ծրագրի պայմանները խախտած անձանց հասանելիք գումարի չափով հնարավորություն ընձեռել ընտանիքին վճարել վարկի ամսական մարումները։ Այս դեպքում աջակցությունը կշարունակվի, հակառակ դեպքում՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կանցնի պետությանը։

Խորհրդի առաջարկը - «Թույլատրել, որ շահառուները կարողանան միավորել իրենց հավաստագրերը բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերով ստացած հավաստագրերի հետ, ինչպես նաև բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերի հետ համատեղելու կետում ավելացնել նաև երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագիրը»:

Կառավարության արձագանքը - Գործող կարգով մասնակիորեն նախատեսված է այս դրույթը, մասնավորապես՝ եկամտահարկի վերադարձի և երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի մասով։ Այստեղ նախատեսվում է հնարավորություն ընձեռել նաևօգտվելու բնակարանային ապահովման պետական աջակցության այն ծրագրերից, որոնցում համապատասխան սահմանափակումներ նախատեսված չեն և որոնց պայմանները չեն հակասում Ծրագրի հիմնական պայմաններին։

Խորհրդի առաջարկը - «Հավաստագիր տրամադրել հայտ ներկայացրած ընտանիքի դիմելու օրվա դրությամբ առկա բոլոր անդամներին՝ այդ թվում նորածիններին»:

Կառավարության արձագանքը - Քննարկվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխաներին Ծրագրի շահառու համարելու հարցը, եթե ընտանիքը հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Խորհրդի առաջարկը - «Սահմանել, որ բանկերի կողմից շահառուների վարկունակության գնահատման ժամանակ հավաստագրի գումարը չհաշվարկվի որպես պարտավորություն, քանի որ այն պետք է մարվի կառավարության կողմից»։

Կառավարության արձագանքը - Ներկայացված խնդիրը քննարկվել է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ, որին ի պատասխան հավելյալ վարկավորում իրականացնող բանկերը հավաստիացրել են, որ հավելյալ վարկ տրամադրելու դեպքում վարկունակության գնահատումն իրականացվում է բացառապես հավելյալ վարկի չափով։ Ուստի նման խնդիր ներկայում առկա չէ։

Խորհրդի առաջարկը - «Բարձրացնել մնացորդային գումարի օգտագործման սահմանաչափը՝ հասցնելով հավաստագրի ընդհանուր գումարի առնվազն 50%-ին»։

Կառավարության արձագանքը - Առաջարկն ընդունելի է։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր, որի մասին կհայտարարենք մոտակա օրերի ընթացքում։ Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր առաջարկները չեն ընդունվել կառավարության կողմից, սակայն դեռևս որոշակի քննարկումներ ունենք իրականացնելու, որոնց արդյունքում կարող են նոր փոփոխություններ լինել:

Ընդգծենք, որ սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով:

Նշենք նաև, որ առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում, ինչպես հրապարակային խոստացել էինք, Խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին»։

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»