Վթար․ Հալաբյան-Արզումանյան հատվածում բախվել են «Ford» ու «Lexus»-ը, վերջինն էլ հայտնվել է մայթին
ОБЩЕСТВО
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան-Արզումյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շուշանյանի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Սմբատ Ա.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:Իսկ բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված անվանական փողոցները ազդարարող ցուցանակն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































