Նաիրա Զոհրաբյանը ճեպազրույցի էր եկել 3 «թիկնապահներով»
ПОЛИТИКАԱզգային ժողովում 2016 թվականի առաջին ճեպազրույցն էր: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր քառօրյային հաջորդող ուրբաթ օրը խմբակցությունները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ամփոփում են քառօրյայի աշխատանքները և անդրադառնում քաղաքական վերջին իրադարձություններին: Սովորաբար ճեպազրույցներին մասնակցում է խմբակցության ղեկավարը՝ միայնակ կամ մի քանի պատգամավորների հետ:ծ
Նկատենք, որ ԲՀԿ խմբակցությունը գրեթե միշտ ճեպազրույցներին ներկայանում է մի քանի հոգով, սակայն այսօր խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ասուլիսի եկել էր խմբակցության երեք պատգամավորների՝ Միքայել Մելքումյանի, Վահան Բաբայանի և Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ, սակայն ճեպազրույցին մասնակցեց միայնակ: Պատգամավորները նստեցին դահլիճի վերջում գտնվող աթոռներին, սպասեցին մինչև Նաիրա Զոհրաբյանն ավարտի ճեպացրույցը, ապա դուրս եկան Զոհրաբյանի հետ:
Ուշագրավ է, որ վերջերս մամուլն ակտիվ գրում է, որ ԲՀԿ-ի ներսում տարաձայնություններ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում, ինչն այսօր հաստատեց նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Զոհրաբյանը, սակայն վստահաբար պնդեց, որ մինչև 2017 թվականը կոալիցիա մտնելու հարցը փակ է ԲՀԿ-ի համար:
Ուշադրություն դարձնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ կոալիցիա մտնելուն կողմնակից են վերոհիշյալ պատգամավորները, ովքեր ուղեկցում էին Զոհրաբյանին: ԲՀԿ խմբակցության ջենտելմենական քայլից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ կուսակցության ներսում եղած կոալիցիոն տարաձայնությունները կարելի է համարել կարգավորած:
Լիլիթ Լալայան



