Հայաստանն ու Եվրամիությունը քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցը
ПОЛИТИКАՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության կառույցների և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես խոստումնալից կարող է լինել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում խորհրդատվական աջակցության ստացումը և Եվրամիության Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի ո ւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև գործակցությունը:
Կողմերը դիտարկել են նաև ՀՀ և ԵՄ-ի միջև համագործակցության համատեղ առաջնահերթությունների այլ ուղղություններով համագործակցություն նախաձեռնելու նպատակահարմարությունը:



