Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երկարատև էվոլյուցիա՝ կրակի գյուտից մինչև ժամանակակից սալօջախներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոհանոցում հիմնական իրն, իհարկե, վառարանն է՝ սալօջախը։ Այն անցել է էվոլ յուցիայի երկար ճանապարհ մինչև մեզ ծանոթ ձևին հասնելը: Կրակը ժամանակին դարձել է մարդկության սոցիալական էվոլ յուցիայի կարևոր պահ: Հին ժամանակներից մարդիկ կրակի օգնությամբ համեղ ուտելիքներ են պատրաստել, տաքացել, պաշտպանվել գիշատիչ կենդանիներից։ Ժամանակի ընթացքում վառարանների կարիք է առաջացել, քանի որ բաց կրակն ունի բազմաթիվ թերություններ և անարդյունավետ է։

Առաջին վառարանները պատրաստվել են խոր փոսերի տեսքով, որոնց ներքևում կրակ է վառվել, իսկ վերևում դրվել են կաթսաներ կամ խորովել կենդանու միս։ Ավելի ուշ ջերմության ավելի լավ փոխանցման համար հողե վառարանները պատել են կավե շաղախով և շարել քարով։ Վառարանի ամբողջ մուրն ու ծուխը մնացել է տանը, ուստի ածխածնի օքսիդից մահացության բարձր ցուցանիշ է եղել։ Այնուամենայնիվ, ծխնելույզները հայտնվել են շատ ուշ՝ միայն XII դարում։ Վերածննդի դարաշրջանում տեղի է ունեցել գործառույթների տարանջատում. տաքանալու համար հյուրասենյակում բուխարի են սարքել, իսկ վառարանը՝ արդեն սալօջախի տեսքով, տեղափոխել են խոհանոց։ Սկզբից վերջինիս մակերեսը ծածկվել է սրբատաշ քարերով, ապա՝ մետաղյա թիթեղներով։

1742 թվականին հայտնվել է փոքր մետաղական վառարանը։ Դրա ստեղծողը եղել է ամերիկացի քաղաքական գործիչ և գյուտարար Բենջամին Ֆրանկլինը։ Նման վառարանը ծառայում էր միայն տարածքը տաքացնելու համար, իսկ ավելի մեծածավալ վառարանները դեռ օգտագործվում էին սնունդ պատրաստելու համար։ 1800 թվականին Բենջամին Թոմփսոնը ստեղծել է առաջին չուգունե վառարանը (Ռամֆորդի վառարան)։ Այն ջեռուցվում էր ածուխով։ Հաջորդը եղել է «Ռեյնջմաստեր» վառարանը, որը մի փոքր ավելի մեծ էր, քան ժամանակակից վառարաններն են: Այդ գյուտի համար Ուիլ յամ Ֆլավելը Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում ստացել է տասնհինգ մեդալ: «Ռեյնջմաստերի» տարբերակիչ առանձնահատկություններն էին միաժամանակ պատրաստելու մի քանի ռեժիմները և վառելիքի խնայողության հնարավորությունը: 20-րդ դարի սկզբին վառարաններն արդեն պատրաստված էին պողպատից, ծածկված էին էմալով և ունեին չորս այրիչ։

Առաջին գազօջախը ստեղծվել է 1825 թվականին բանվոր Ջեյմս Շարփի կողմից։ Նա դա հորինել էր կնոջ աշխատանքը հեշտացնելու համար, ուստի առաջին օրինակը տեղադրել էր իր տանը։ Գազօջախների շահագործման ժամանակ հաճախ են նկատվել դժբախտ պատահարներ՝ գազի հետ ոչ ճիշտ վարվելու պատճառով։ Ուստի, գազօջախների զանգվածային արտադրությունն սկսվել է միայն 1836 թվականին, սակայն բնական գազի բարձր գնի պատճառով դրանք այնքան էլ տարածված չէին Եվրոպայում։ Դրանք կարողացան գնահատել միայն Միացյալ Նահանգների բնակիչները, ովքեր չունեին այդ բնական ռեսուրսի պակասը։ Ամերիկայում տասը տարվա ընթացքում արտադրվել է ավելի քան տասնչորս միլիոն գազօջախ։

Հետագայում՝ 1883 թվականին, Կանադայում ստեղծվել է էլեկտրական վառարանը, որը համարվում է ներկայիս վառարանների նախատիպը։ Դրա զանգվածային արտադրությունը սկսվել է միայն 25 տարի անց Էմիլ Ռոտենաուի կողմից: Սովորական այրիչների փոխարեն օգտագործվել են մետաղական թիթեղներ, որոնք դրվել են վառարանի ոտքերի վրա։ Դրանք կերակուր պատրաստելու ժամանակ ծառայել են որպես հենարան։ Այդ սարքը ավելի քան կես ժամ տաքացվում էր հոսանքով և էժան չէր: Չնայած դրան, այն գնել ցանկացողներին վերջ չկար։

1945 թվականին ամերիկացի ֆիզիկոս Պերսի Սփենսերն էլ հայտնագործել է միկրոալիքային վառարանը։ Առաջին սարքերը տեղադրվել են բանակային ճաշարաններում։ Միկրոալիքային վառարանները մեծ ու ծանր էին։ Ճապոնացի գիտնականները դրանք կատարելագործել են՝ ավելացնելով պտտվող ափսե և ինտեգրված կառավարման համակարգ։ Ներկայում մեր նախնիների ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տնային տնտեսուհի խոհանոցում ունի անփոխարինելի օգնական՝ վառարան–սալօջախ, որը ներդաշնակ է խոհանոցի մեջ և կատարում է իր հիմնական գործառույթը, այն է՝ սնունդ պատրաստելը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»