Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես «մետաղադրամը» վճարային միջոցից դարձավ... մեդալ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեդալների պատմությունը հասնում է անտիկ դարաշրջան։ Բառն ինքնին գալիս է լատիներեն «metallea»՝ «մետաղադրամ» բառից: Նույնիսկ Հին Հռոմում էին արդեն հրամանատարների կողմից մեդալներ շնորհվում մարտում խիզախություն ցուցաբերած զինվորներին: Որոշ դեպքերում հաղթական ճակատամարտի բոլոր մասնակիցներն էին պարգևատրվում։

Հետաքրքիր է, որ ի սկզբանե մեդալները կրծքին չէին կրում, դրանք իրենց տերերին ոչ մի արտոնություն չէին տալիս և որոշ չափով ծառայում էին որպես արժույթ, որը կարելի էր փոխանակել ապրանքների և ծառայությունների հետ։

Այնուամենայնիվ, «մեդալ» հասկացությունը, որպես այդպիսին, ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում։ Այդ ժամանակ մեդալներին պատկերվում էին պետական պաշտոնյաներ՝ թագավորներ և կարդինալներ: Դրանից բացի, մեդալները կարող էին պատկերել բանաստեղծների, նկարիչների և արվեստի այլ հայտնի գործիչների պատկերներ։ Վերածննդի ժամանակ առաջացած մեդալների նախատիպը հնագույն մետաղադրամներն էին` կլոր ձևով և ռելիեֆային պատկերով: 17-րդ դարը նշանավորվել է եվրոպական արվեստի, մասնավորապես մեդալային արվեստի բուռն զարգացումով։ Պաշտոնական դառնալով՝ մեդալը կորցրել է Վերածննդի ժամանակներին բնորոշ ազատությունն ու ժողովրդավարությունը։ Պատկերի գլխավոր թեման 17-րդ դարում դարձել է թագավորը։ Այն ժամանակ որպես պետական պաշտոնական մրցանակ օգտագործվում էին խիստ ստանդարտ մեդալներ. մի կողմում՝ միապետի դիմանկարը, իսկ հետևի կողմում՝ նրա նվաճումների սխեմատիկ պատկերը։ Մինչև 17-րդ դարը ձուլման տեխնիկան էր օգտագործվում մեդալների արտադրության մեջ, հետո սկսեցին դրանք դաջել: Դիմացկունության և ցածր գնի շնորհիվ 18-րդ դարում լայն տարածում գտավ թեթև և երկարակյաց մեդալների արտադրությունը, հետո սկսեցին դրանց արտադրության մեջ օգտագործել ոսկի և թանկարժեք քարեր։ Բարոկկո ոճի ժողովրդականությունը որոշեց մեդալների դաջվածքի հարստությունը և լույսի ու ստվերի ներդաշնակ փոփոխությունը: Միևնույն ժամանակ, տղամարդկանց համար նախատեսված մեդալներն առանձնանում էին իրենց կոպտությամբ և ծանրությամբ, իսկ կանանց համար նախատեսվածներն՝ իրենց նրբագեղությամբ և թեթևությամբ։

Պարգևատրման մեդալները, որպես պետական նշանակության ատրիբուտներ, ընդհանուր առմամբ ձևավորվել են 19-րդ դարում։ Մեդալների դիզայնն այլևս զուսպ ու լակոնիկ չէր։ Այն ժամանակվա մեդալների հիմնական հատկանիշներից էին ձևերի ուռուցիկությունը, ձուլվածքի գունեղությունը և արտադրանքի հավակնոտությունը։ Որպես կանոն՝ նման մեդալներ արտադրվում էին ռազմական իրադարձությունների պատվին:

19-րդ դարում թողարկվել է Օլիմպիական խաղերի հաղթողների համար նախատեսված մեդալների հավաքածու։ Արտադրանքի մշակման պատասխանատուն նկարիչ ԺյուլԿլեմենտ Չապլինն էր։ Օլիմպիական խաղերից հետո սպորտային մրցումների համար մեդալների արտադրությունը դարձել է ավանդույթ։

Մեդալները և այլ տարբերանշաններ խոր նշանակություն ունեն և բնութագրվում են վավերագրականությամբ, դրանք ոչ միայն փոխանցվում են սերնդեսերունդ, այլ նաև օգնում են սեփական մշակույթը փոխանցել այլ ազգերին: Նման եզակի ցուցանմուշներն օգնում են հետևել պետությունների ձևավորման և զարգացման պատմությանը, գիտական և մշակութային իրադարձություններին:

Ի դեպ, մեդալը և շքանշանը նույնը չեն: Ձևի առումով մեդալները սովորաբար կլոր կամ աստղաձև կրծքանշաններ են, որոնք ամրացվում են կրծքին: Շքանշանները կարող են լինել տարբեր ձևերի՝ խաչաձև, օվալաձև, բարդ բազմաշերտ ձևավորումներով: Բացի այդ, մեդալները սովորաբար առանց զարդարման են, իսկ շքանշանները գրեթե միշտ պարունակում են թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана