Միայն միասնության շնորհիվ կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու ունենալ ուժեղ պետություն․ Աբրահամ Հովեյան
ОБЩЕСТВО
Այսօր՝ մայիսի 28-ին, Տյումենի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու տարածքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառում։
Առաջին Հանրապետությունը կարևոր ներդրում ունեցավ հայ ժողովրդի ազգային ինքնության ձևավորման գործում և դարձավ ժամանակակից հայկական պետության և հասարակության հիմքը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Տյումենի մարզի հայերի միություն» ՀԿ-ի գործունեության շրջանակներում գործող հայկական մշակութային կենտրոնի աշխատակազմի կողմից։
Միջոցառմանը մասնակցում էին մշակութային կենտրոնի սաները՝ «Նաիրի» պարային համույթը, դհոլահարների խումբը և կրթական կենտրոնի սաները։
Իր ելույթում «Տյումենի մարզի հայերի միություն» ՀԿ-ի նախագահ Ա.Ա. Հովեյանը շնորհավորեց բոլոր ներկաներին տոնի կապակցությամբ և ևս մեկ անգամ հիշեցրեց միասնության կարևորության մասին։ Չէ որ միայն միասնությամբ կարելի է հաղթահարել բոլոր փորձությունները և ունենալ ուժեղ պետություն։
Երիտասարդ հանրապետությունն իր գոյությամբ կարողացավ բազում խորհուրդներ ժառանգել բոլոր ապագա սերունդներին։ Իր պատմությամբ՝ այն ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր են ազգային միասնությունը, համատեղ ջանքերը, ներքին ներդաշնակությունն ու համբերությունը։


























































