Այսօր ՀՀ-ի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար․ Աբրահամյան
БЛОГՄայիսի 28-ի խորհուրդն ինձ համար կա ու կմնա որպես հայ մարդու պայքարի, պատվախնդրության, անձնազոհության և սեփական արմատներին կառչելու խորհրդանշական օր: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պատմության տարբեր հանգրվանային փուլերում բախտորոշ իրավիճակներ են լինում, երբ ժողովուրդները ընտրության առաջ են կանգնում` ընկրկե՞լ, հիասթափվե՞լ, հանձնվե՞լ, թե՞ արժանապատիվ պայքար մղել գոյության և ազատության համար:
Այսօր էլ Հայաստանի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար:
Փա´ռք հայկական պետականության համար կռիվ տվածներին:
Հավերժ փա´ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին»,-գրել է նա։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



