«Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Ուրարտուի կամ Վանի թագավորության ժառանգությանը․ Ավետիք Չալաբյանը
БЛОГ«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անցած շաբաթ մենք եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որն այս անգամ նվիրված էր Ուրարտուի կամ Վանի թագավորության ժառանգությանը, և այդ ժառանգությանը տիրանալու համար մղվող կատաղի պայքարին:
Անցած շաբաթ մենք եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որն այս անգամ նվիրված էր Ուրարտուի կամ Վանի թագավորության ժառանգությանը, և այդ ժառանգությանը տիրանալու համար մղվող կատաղի պայքարին:
Մեր այս թողարկման հյուրն էր ուրարտագետ, «Էրեբունի» թանգարանի արդեն նախկին տնօրեն Միքայել Բադալյանը: Նրա հետ միասին մենք խոսեցինք այն մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Ուրարտական թագավորությունը, ինչպես է այն անդրադարձել հայ ազգի ձևավորման վրա, ինչ էին անում հայերը մինչև Ուրարտական թագավորության առաջացումը, և ինչ տեղի ունեցավ նրա կործանումից հետո, ինչպես իշխանությունը անցավ Երվանդունի հայ արքաներին, և շատ այլ հարցեր: Քննարկման ամենակարևոր, եզրափակիչ մասը մենք նվիրեցինք նրան, թե ինչ կատաղի պայքար է ծավալվել հիմա ուրարտական ժառանգության համար, և ինչպես Թուրքիան փորձում այն յուրացնել՝ Հայաստանի իշխանությունների անգործության և հաճախ էլ քողարկված աջակցության պայմաններում:
Սիրով ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, շահագրգիռ արձագանքների, և բարձացված թեմայի շուրջ քննարկումը շարունակելու ակնկալիքով:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



