Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Կինոպրոյեկտորի և սկոտչի արտոնագրումը, Սանկտ Պետերբուրգի հիմնադրումը, Ազգերի լիգայի «պլանավորումը». «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1441– Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1661 – ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։

1882 – ծնվել է բոլ շևիկ, հեղափոխական Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան)։

1891 –վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։

1898 – ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։

1907 – վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։

1918 – Ապարանի ռազմաճակատում չկարողանալով դիմագրավել՝ թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։ Սարդարապատի ռազմաճակատում վճռական մարտերի ընթացքում թուրքերը կատարյալ պարտություն են կրել՝ խուճապահար նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարանՂարաբուրուն լեռ գիծը։

1927 – ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։

1932 – ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։

1937 – վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը, որի գրվածքի հիման վրա նկարահանվել է «Տժվժիկ» հանրահայտ ֆիլմը։

1970 – վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։

1990 – Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել է 6 ազատամարտիկ։

1992 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։

1993 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։

1998 – վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։

2002 – Երևանում իր աշխատանքներն է սկսել Հայաստան - Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը:

2004 – ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2008 – Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման համար:

2017 – լիբանանցի անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» կոմպոզիցիան տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում. փղերը խորհրդանշում են հիշողությունը և ընտանիքը:

2018 – «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

2021 – Գեղարքունիքի սահմանային գոտում ադրբեջանցի զինծառայողները շրջափակել եւ գերեվարել են ինժեներական աշխատանքներ կատարող վեց հայ զինծառայողի։

2021– հրաժարական է տվել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

ԱՇԽԱՐՀ

1332 – ծնվել է թունիսցի մուսուլման պատմաբան, փիլիսոփա, սոցիալական մտածող Իբն Խալդուն։

1525 – վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։

1647 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվել (կախաղան է բարձրացվել) Ամերիկայի առաջին վհուկը՝ Աչա Յանգը։

1679 – Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act-ը, որն անհատի իրավունքների պահպանումը երաշխավորող օրենք է։

1703 – Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։

1794 – Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը հաստատել է Հաջիբում նոր քաղաք-նավահանգիստ ստեղծելու որոշումը, հաստատել է ապագայում Օդեսա անվանված քաղաքի գլխավոր հատակագիծը։

1831 – Նոր Մեքսիկայում Վայրի Արևմուտքի հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։

1840 – վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։

1844 – ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի այբուբենով։

1877 – ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։

1883 – Ռուսաստանում թագադրվել է Ալեքսանդր 3-րդ ցարը:

1887 –ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։

1894 – ծնվել է ռուսական թատրոնի և կինոյի հանրաճանաչ դերասանուհի Վերա Օռլովան։

1895 – անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսը արտոնագրել է կինոպրոյեկտորը։

1905 – սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնական կայսերական նավատորմի կողմից։

1910 – վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։

1912 – ծնվել է ամերիկացի գրող Ջոն Չիվերը:

1916 – ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։

1921 – Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։

1930 – Ռիչարդ Դրյուն արտոնագրել է «թափանցիկ կպչուն ցելոֆանային ժապավենը»՝ սկոտչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ապակիները ներկման ժամանակ անվնաս պահպանելու համար։

1937 – շահագործման է հանձնվել Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը։

1941 – Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։

1960 – Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։

1964 – վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։

1964 – սկսվել է քաղաքացիական պատերազմը Կոլումբիայում։

1971 – 103 հազար հանդիսատեսի ներկայությամբ կայացել է հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։

1994 – քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян