Կանադայում վեցոտանի կատվի են վիրահատել
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադական Էդմոնտոն քաղաքում հայտնաբերվել և հաջողությամբ վեցոտանի անօթևան կատու է վիրահատվել։ Վիրահատության մասին գրում է People հանդեսը։
Արտասովոր կատուն Furget Me Not Animal Rescue ապաստարան է ընկել ապրիլին։ Վեցոտանի կատվի մասին հայտնել է Կանադական կենդանիների փրկարարական կազմակերպությանը՝ իրենց բակում գտնելուց հետո:
Ըստ փրկարարների՝ սկզբում նրանք չեն հավատացել կնոջը և սպասել են, որ ժամանելուն պես կտեսնեն կատու՝ մեջքին կատվի ձագով կամ ուռուցքով կենդանի։ Սակայն, հետո տեսել են, որ կատվին իրականում երկու լրացուցիչ թաթ է աճել։ Նրան տարել են ապաստարան և անվանել Բիթսի։
Սկզբում անասնաբույժները բուժել են Բիտսիի երեք թաթերի խոցերը, ապա սկսել դիտարկել։ Շուտով մասնագետները հասկացել են, որ լրացուցիչ վերջույթներն անհարմարություն են պատճառում կատվին։ «Նա կարողանում էր շարժվել, բայց ակնհայտ էր, որ ցավ էր զգում», -պատմել է ապաստարանի հիմնադիր Քրիստին Քոլթունը։
Բժ-իշկների կարծիքով՝ Բիթսին մոր արգանդում միաձուլվել է մեկ այլ կատվիկի հետ, այդ պատճառով էլ նրան ավելորդ ոտքեր են աճել։ Անասնաբույժները պարզել են, որ կատուն շարժվելու համար օգտագործում էր միայն երեք վերջույթները, և որոշել են անդամահատել մնացածը։ Քոլթունն ասել է, որ վիրահատությունից հետո Բիթսին առաջին անգամ կարողացել է հարմարավետորեն տեղավորվել իր կատվային մահճակալում:
Կատվին հոգ կտանի այն կլինիկայի ղեկավարը, որտեղ վիրահատությունը տեղի է ունեցել։ «Նա այլևս ցավեր չունի, և ակնկալում ենք, որ նա կապրի բնականոն, երջանիկ և առողջ կյանքով», -ասել է Բիթսիի ապագա տիրուհին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































