Ереван, 18.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակ. Փետրվարի 5

ЛАЙФ

Խոյ

Լի եք էներգիայով : Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ կպահի ավելորդ անհանգստությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշեռքի նժարին դնելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են, իսկ փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Ցուլ

Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Յոգայով զբաղվեք: Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր- ինչ կվատանա:

Երկվորյակ

Գործնական ակտիվությամբ առանձնապես չեք փայլի: Միակ բանը, որ կարող եք անել, դա թուլանալն է: Հնարավորության դեպքում կարող եք ինքներդ ձեզ երես տալ. բավական են առողջարարական պրոցեդուրաներ, հաճելի գնումներ, միջոցառումներ, և բարձր տրամադրությունն ապահովված է: Թեև ջանում եք հարազատների հետ լավ հարաբերություններ պահպանել և հնարավորինս խուսափել վեճերից, միևնույն է ձեզ մշտապես հիշեցնում են նախկինում թույլ տված սխալների մասին, իսկ ձեր նոր գաղափարներին ըմբռնումով չեն մոտենում: Երեկոյան ժամերին կտրականապես խուսափեք ծանր ֆիզիկական աշխատանքից, ինչպես նաև երկար ուղևորություններից:

Խեցգետին

Այսօր, անկասկած, հետաքրքիր զբաղմունք կգտնենք, ինչը թույլ կտա ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլև կօգնի բացահայտել ձեզ նորովի: Բարենպաստ օր է շփվելու համար բանիմաց և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Նրանցից օգտակար ինֆորմացիա կստանաք: Շատ զգացմունքային եք և հաճախ ճիշտ չեք ընտրում մարդկանց, ում հետ կարելի է կիսել զգացմունքներն ու մտքերը: Հետևաբար կարող եք հայտնվել անհարմար, անգամ վտանգավոր իրավիճակում: Շփման մեջ զգուշացեք հատկապես նրանցից, ովքեր տարիքով ավելի մեծ են: Բոլոր տեսակի թունավոր նյութերն այսօր կարող են վտանգավոր լինել:

Առյուծ

Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Կույս

Այսօր սպասել աշխատանքային և մասնագիտական հաջողությունների` չարժե: Ձեզ չի հաջողվում կենտրոնանալ կոնկրետ գործերի վրա: Ավելի լավ է կարևոր ծրագրերի իրականացումը հետաձգել: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան : Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Կշեռք

Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է : Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Կարիճ

Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ, կահույք գնելու համար:

Աղեղնավոր

Հաջող օր է բաղձալի նպատակին հասնելու համար: Վերջապես հնարավորություն կընձեռնվի հաշտվելու այն մարդու հետ, ում հետ վերջերս շատ եք վիճել: Դուք ոչ միայն կհաշտվեք, այլև համատեղ գործունեություն ծավալելու համաձայնության կգաք: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Անկեղծ եղեք նրանց հետ ում սիրում եք: Զգացմունքները թաքցնելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա: Ստեղծագործական կյանքում հաջողություններ կունենաք: Ի հայտ կգան նոր նախասիրություններ: Կարող եք սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ գնել: Դրանք շուտով պետք կգան:

Այծեղջյուր

Բարեհաջող օր է: Նորանոր հնարավորություններ կընձեռնվեն բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են արագ հավաքել իրերն ու ճամփա ընկնել: Այսօր ամենազգուշավոր Այծեղջյուրներն անգամ հակված կլինեն արկածախնդրության: Նոր ուղիներ եք փնտրում և վստահաբար ռիսկի դիմում, իսկ անհրաժեշտության դեպքում հմտորեն խորամանկում: Հնարավոր են շահավետ գործարքներ, իսկ գույքի հետ կապված հարցերը հաջող լուծում կստանան: Այսօր ստացված ինֆորացիան հետագայում կօգտագործեք շահույթ ստանալու համար: Երեկոն նվիրեք ակտիվ հանգստին:

Ջրհոս

Հնարավոր են անսպասելի ուղևորություններ:Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ կայացնել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ձկներ

Շատ հաջող օր է: Այն ինչ վաղուց ծրագրել էիք՝ կկարողանաք իրագործե: Հնարավոր են նոր ծանոթություններ, հաճելի հանդիպեւմներ: Թե գործնական և թե անձնական բնույթի հարցերում վստահեք սեփական զգացողությանը, այն այսօր ձեզ չի խաբի: Առողջական խնդիրներ չեն լինի, անգամ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա: Բարեհաջող օր է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների համար: Այցելեք գեղեցկության սրահ, փոխեք իմիջը: Վստահ եղեք, որ շատերին հաճելիորեն կզարմացնեք այսօր:

Айвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеБольше 7000 переселенцев из Арцаха в Армении получили гуманитарную помощь при поддержке АНО «Евразия» «Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селах