Հրաձգություն Կոլորադո Սփրինգսում. վիրավորվել է առնվազն 6 մարդ
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքում շաբաթ օրը ուշ երեկոյան մի քանի մարդկանց միջև վիճաբանության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել, հայտնում է ABC News-ը։
Առնվազն մեկ տուժած ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է, մնացած տուժածների վիճակը կայուն է, ասվում է Կոլորադո Սփրինգսի ոստիկանության վարչության կիրակի առավոտյան հրապարակած հայտարարության մեջ։ Ձերբակալությունների մասին չի հաղորդվում։
Ըստ ոստիկանության տվյալների, հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին՝ Կոլորադո Սփրինգսի կենտրոնից հյուսիսարևելք ընկած շրջանում։
911 ծառայություն զանգահարած մի քանի բաժանորդներ հայտնել են «կրակոցների հետ կապված անկարգությունների» մասին, համաձայն ոստիկանության հայտարարության։
Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, նրանք հայտնաբերել են մի քանի հոգու՝ հրազենային վնասվածքներով, հայտնել են ոստիկանությունից։ Հրազենային վնասվածքներով չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել է հիվանդանոցներ, իսկ երկուսը անհետաձգելի օգնության բաժանմունքներ են ժամանել սեփական մեքենաներով։
Քննիչները դեռ աշխատում են հրաձգությունից բոլոր տուժածների ինքնությունը պարզելու ուղղությամբ և խնդրում են բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն միջադեպի մասին, կապ հաստատել Կոլորադո Սփրինգսի ոստիկանության վարչության հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































