Կապան-Քաջարան ճանապարհին բախվել են «MAN»-ը և «Suzuki»-ին․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Ա․-ի վարած «MAN» մակնիշի բեռնատարը և 32-ամյա Մովսես Մ․-ի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com:
Վթարի հետևանքով «Suzuki»-ի վարորդ Մովսես Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Հմայակ Գալստյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկ Մարտին Մելքումյանը և կրտսեր պարեկ Համլետ Սոսյանը։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Պետրոսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































